Ուկրաինան բնակավայր է ազատագրել
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Զապորոժիեի շրջանում Ռաբոտինոյի ազատ արձակման մասին․ այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականներն ազատագրել են Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո գյուղը։
«Մենք շարունակում ենք հարձակողական գործողությունները հարավում: Դուք գիտեք, որ Ռաբոտինոն ազատագրվել է»,- Մալիարի խոսքերն է մեջբերում РБК-Украина-ն։
Նրա խոսքով՝ ուկրաինական զորքերը առաջ են շարժվում Ռաբոտինից հարավ-արևելք և Մալայա Տոկմաչկայից հարավ: