Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia
Socity

Հայրը 7 տարեկան աղջկան սեռական բռնության է ենթարկել, հետո երեխան վատացել է. սահմռկեցուցիչ մանրամասներ՝ բռնարար ամուսինների հանցանքի հետքերով

Վերջերս հանրությունը ցնցվեց ահասարսուռ մի դեպքով, մասնավորապես սահմռկեցուցիչ տեսանյութում 34-ամյա Աննա Արևշատյանը անհաղորդ դեմքով տասնյակ հարվածներ է հասցնում, մերկացնում է դստերը, այնուհետև մյուս երկու անչափահաս երեխաներին մասնակից դարձնելով՝ ստիպում է նրանց թքել և միզել դեռատի աղջնակի վրա։ Մոտ 10 րոպե ընթացող տեսանյութում մերկ երեխան, որը կնոջը դիմում է որպես «մամ» միայն ասում է․ «Ի՞նչ եմ արել, որ խփում ես», որից հետո հարվածներն ուժգնանում էին։

Պարզվում է, որ ընտանիքն ավելի վաղ ևս եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում. երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը այս պահին ճաղերի ետևում է, քրեական գործ է հարուցված սեփական 2 դստրերին բռնաբարելու համար։ Ինքը՝ Աննան ևս 6 տարի առաջ քրեական պատասխանատվության է ենթարկվել սուտ մատնության համար, բայց չի ազատազրկվել։ Ու չնայած այս ամենին՝ իրավապահ մարմինները միմիայն աղմկահարույց այս տեսանյութից հետո իրենց ուշադրությունը հրավիրեցին 5 անչահաս երեխա ունեցող ընտանիքի վրա։

Երեխաների խոշտանգման, բռնության դեպքից հետո ամենակեւոր հարցը թերեւս մեկն է, իսկ ո՞ւր էին այն պետական կառույցները, որոնք պետք է ուշադրության կենտրոնում պահեին այս խնդրահարույց ընտանիքին ու կանխեին նման դեպքերը։

Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական բաժնի պատասխանատու Մամիկոն Գալոյանը <<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով վերը նշված ընտանիքին նախ պատմեց․

-Ընտանիքը նախկինում ապրել է Գեղարքունիքի մարզում, բազմազավակ ընտանիքում անչափահաս երեխաները հաճախակի են բռնությունների ենթարկվել։ Ընտանիքի հայրն այժմ կալանավորված է իր յոթ տարեկան առջկան սեռական բռնության ենթարկելու համար։ Հոր կողմից սեփական դուստրերի բռնաբարությունից հետո կնոջ ու երեխաների հետ հոգեբաններ են աշխատել, երեխաներից մեկն անգամ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում է ապրել մինչև այս տարվա հունվարը։ Մի երեխային տեղափոխեցինք, ասացինք աշխատանք տանենք, որպեսզի էն երկու երեխաներն էլ.... արդեն միջավայրն էլ չէր ընդունում, դպրոցն էլ չէր ընդունում, խնդիրներ կային էլի: Մենք նաև առանձին գնացինք ծնողների հետ հանդիպում ունեցանք, որպեսզի այդ երեխաները դպրոց գնան: Հունվարի 24-ից արդեն երեխան հիմնականում տեղափոխվեց մոր մոտ ու նաև այնտեղ ՀՕՖ-ի հոգեբանն էլ, որ մոր ու երեխաների հետ աշխատել է, այնտեղ էլ դրական էր գրված: Սոցիալական աշխատողներ են աշխատել, հոգեբաններ են այդ երեխաների հետ աշխատել: Ես մի անգամ էլի մեծ քննարկում կազմակերպեցի՝ զուտ մորը խնդրելով, հասկացնելով ասում ենք՝ բեր էդ միջավայրից, թող քո էս երկու երեխան էլ գնան, տեսնեիք ինչ լաց, գնացել էր դատախազություն իմ վրա բողոք, որ ուզում ա էրեխեքին իմ մոտից վերցնի: Էդպես էր էդ կինը, էդպես էր ներկայանում մենք շոկի մեջ ենք։

-Ինչպե՞ս էր տեղի ունեցել հոր կողմից երեխայի բռնաբարության դեպքը, որտե՞ղ էր մայրը եւ մյուս երեխաները։

-Այդ օրը մայրը ծննդաբերում, էր, հայրը տեսնելով յոթ տարեկան աղջան միայնակ սեռական բռնության է ենթարկել, հետո երեխան վատացել է, արյունահոսել․ բժիշկ են կանչել, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մայրն է ծննդաբերում, որտեղ էլ պարզվել է, որ երեխայի նկատմամբ սեռական բռնություն է կիրառվել։ Հայրն անազատության մեջ է, իր երեխային սեռական բռնության է ենթարկել։ Դեպքը տեղի է ունեցել անցած տարի, յոթ տարեկան էր եղել երեխան, սեռական բռնության է ենթարկել։ Փաստորեն մի քանի ամիս անց էլ պարզվեց, որ մեծ աղջիկն էլ՝ 14 տարեկան, մոր կողմից է խոշտանգվել։

-Պարոն Գալոյան, մարզպետարանի պաշտոնյաներն ի՞նչ պարբերականությամբ են այցելել երեխաներին։

-Վերջին անգամ 2022 թվականի նոյեմբերին ենք այցելել ընտանիքին։ Ինչպես ասացի այս ընտանիքն առաջ ապրել է Գավառում, մենք իրենց հետ երկար ժամանակ աշխատել ենք, քանի որ կրկին բռնության դեպք է եղել։ Երեխաները հաճախում էին խնամքի ցերեկային կենտրոն, շատ դեպքեր են եղել այդ ընտանիքում։ Մայիսից տեղափոխվել են Երևան, մենք իրենց հետ կապ չենք ունեցել։ Մինչև նոյեմբեր էլ այցելություն եղել է ընտանիք, մենք երեխային, որը հոր կողմից բռնության էր ենթարկվել, այդ ժամանակ տեղափոխեցինք աջակցման կենտրոն և աշխատաքներ էինք տանում տանը մնացած երեք երեխաների հետ, որից մեկը նորածին է։ Մայրը միշտ ուզում էր, որ երեխաները իր մոտ մնան, ես քննարկումների ժամանակ ասում էի, որ մյուս երեխաներին էլ ժամանակավոր պետք է դուրս հանեն, բայց մայրը ասում էր, եթե իմ էրեխեքը իմ ծոցը չքնեն ես կխելագարվեմ, բողոքներ էր, որ գրում էր։

-Իսկ մայրը՝ ամուսնու արարքին ոնց էր արձագանքել։

-Չէր ուզում ամուսնու անունը լսել, համենայնդեպս մեզ մոտ այդպես էր ցույց տալիս։ Ասում են ամուսնու կալանավորվելուց հետո այլ տղամարդու հետ է ապրելիս եղել, չգիտենք։

-Պարոն Գալոյան, իսկ սահմկռեցուցիչ դեպքից հետո մոր կողմից խոշտանգված երեխային տեսել եք։

Ավելին՝ այստեղ