«Ես 10 տարեկան էի, երբ պապաս մահացավ». երգիչ Գևորգ Մկրտչյանը պատմել է իր կյանքից
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Իմ ընտանիքը ամեն ինչ արել է, որ ես ունենամ լավ մանկություն, ապահովված լինեմ, բայց կա բաց, որը ոչ մի կերպ չես կարող լրացնել։ Ես 10 տարեկան էի, երբ պապաս մահացավ։ Պապաս ինձ շատ է սիրել, ոչ ոք իրավունք չուներ ինձ նեղացնելու։ Իմ ծնված օրվանից մի քանի ամիս անց ինքը քաղցկեղով է հիվանդացել ու այդ 10 տարիների ընթացքում միշտ ընտանիքս եղել է հիվանդանոցներում, ամեն տարի իրեն վիրահատել են։ Պապայի երազանքն էր, որ ինձ հեռուստացույցով տեսնի, ու այդ նպատակը կար, որ թեկուզ այսպես հայտնվեի հեռուստացույցում, մեկա ինքը ինձ չի տեսնելու, բայց դա իմ երազանքն էր»։ Այս մասին Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման ժամանակ պատմել է երգիչ Գևորգ Մկրտչյանը:
«Ես անկեղծ ասած էնքան փոքր էի, չէի հասկանում, որ քիչ է մնացել, ընտանիքս ինձ այդ ամեն ինչից մի քիչ հեռու է պահել, եղբայրս է այդ ամեն ինչը տեսել։ Ինքը 15 տարեկան էր, բայց արդեն ուներ 20 տարեկանի մտածելակերպ։ Այդ ամեն ինչից հետո ինքը այդ ամբողջ բեռը իր ուսերին վերցրեց ու որպես պապա ինքն է կողքին եղել ու տատիկս է ամեն ինչ արել, ամեն ինչով ապահովել։ Ես շատ բաներ այդ տարիքում չեմ գիտակցել, կարծում եմ 10 տարեկանը շատ փոքր է, որ ինչ-որ բաներ հասկանար»,- պատմել է երգիչը: