ԱԹՍ-ն հարվածել է «Մոսկվա-Սիթի»-ի շենքերից մեկին
Այսօր երեք անօդաչուներ հարձակվել են Մոսկվայի վրա, դրանցից մեկը մխրճվել է «Մոսկվա-Սիթի»-ում կառուցվող շենքի մեջ։ Ռուսական ԶԼՄ-ները հայտնել են, որ ավերածությունների ընդհանուր մակերսը կազմել է 100 քմ։ Անօդաչուներից երկու խոցել են ՀՕՊ համակարգերը Մոժայսկի եւ Խիմկիի տարածքում։
Ըստ պաշտոնական տվյալների՝ հարձակման հետեւանքով տուժածներ չկան: