Հրազդանցին դանակահարել է 21-ամյա համաքաղաքացուն ճանապարհը չզիջելու պատճառով
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 16-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի թիկնային մակերեսի կտրած-ծակած վերք, գլխի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ընկնելու հետեւանք են: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հրազդանցի երիտասարդի մարմնական վնասվածքները ընկնելու հետեւանքով չեն: Պարզվել է, որ օգոստոսի 15-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի կիսաքանդ շինության մոտ ճանապարհը չզիջելու պատճառով վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածի եւ 26-ամյա համաքաղաքացու միջեւ: Երիտասարդները հայհոյել, հարվածներ էին հասցնել իրար, այդ ընթացքում էլ 26-ամյա երիտասարդը դանակահարել էր 21-ամյա համաքաղաքացուն:
Բացատրական աշխատանքի արդյունքում 26-ամյա երիտասարդը ներկայացել է Հրազդանի բաժին: Նա հայտնել է, որ մարմնական վնասվածք պատճառել է ինքը եւ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Ավելին՝ այստեղ