Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report
Politics

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը մեր հասարակության մեջ անհարկի սպասումներ էր առաջացրել, սակայն հրաշք տեղի չունեցավ. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը մեր հասարակության մեջ անհարկի սպասումներ էր առաջացրել, ենթադրելով մտածել, որ մենք կարող ենք այստեղ ձեռքներս ծալած նստել, իսկ հեռավոր Նյու Յորքում աշխարհի հզորները ինչ որ հրաշքով մեր կողմը կբռնեն։

Սակայն հրաշք տեղի չունեցավ՝ եղան տարբեր ելույթներ, շատերը արտաքուստ բարենպաստ, սակայն Անվտանգության խորհրդի որոշում չընդունվեց, և շատ պարզ պատճառով՝ այն պահից սկսած, երբ Հայաստանի գործող իշխանությունը, թեկուզ բանավոր, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, և հարաժարվել է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մնացած աշխարհը հանգիստ շունչ է քաշել, և համարում է Արցախի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը, Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանի տարածքը, Արցախում առկա աղետը՝ զուտ հումանիտար խնդիր, որը կարող է լուծվել նաև Ադրբեջանից կրիտիկական նշանակության ապրանք բերելով։

Մեծ հաշվով, հենց դա էր հնչում երեկ ԱԽ նիստին, և Հայաստանին հստակ հասկացնել տվեցին, որ մեր փոխարեն մեր կենսական հարցերը ոչ ոք չի պատրաստվում լուծել։
Սա Նիկոլ Փաշինյանի, և իր աղետաբեր վարչակարգի հերթական ակնառու ձախողումն է, իր կողմից առաջ քաշած "խաղաղության" կեղծ օրակարգի բերած հերթական ողբերգությունը, որի աղետալի հետևանքները այսօր իրենց ամենօրյա կյանքի վրա են տեսնում ոչ միայն Արցախի, այլև Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի սահմանամերձ շրջաններում ապրող մեր հայրենակիցները։

Երկրի պաշտպանությունը ամեն գնով ամրապնդելու, մեր ուժերը վերականգնելու, Ադրբեջանի յուրաքանչյուր սադրանքին կոշտ հակազդեցություն ցույց տալու փոխարեն այս վարչակարգը 6 միլիոն դոլար է վատնում ինչ որ մի Snoop Dog-ի համերգի վրա, ուռճացնում է ոստիկանությունը, պարգևավճարներ է ցփնում իր հավատարիմ կամակատարների վրա, օրական փառատոններ է կազմակերպում երկրի ամեն անկյունում՝ և այս ամենը բթացնելու մեր գիտակցությունը, Արցախի հանձնումը հնարավորինս սահուն և անցնցում անցկացնելու համար։

Այս պայմաններում մեզ մնում է միայն անզիջում պայքարել մեր իրավունքների վերականգման համար և հասնել մեր երկրում նոր ազգային իշխանության ձևավորմանը։ Առանց այդպիսի իշխանության, ցանկացած առանձին վերցված գործողություն, կլինի դա ՄԱԿ Անվտանգության խորհրդում, առաջնագծում թե այլուր, հաջողության չնչին հավանականություն ունի, ուստի ազգային դաշտում գործող բոլոր ուժերին պետք է այսօր հետևողականորեն հաղթահարել իրենց տարաձայնությունները, և պատրաստվել մեր երկրի ինքնիշխանության համար պայքարի նոր փուլին։