Սյունիքի մարզպետը ավելի քան 20 միլիոն ռուբլի է վճարել իր «LEXUS ES 250»–ի համար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող առանձնատունը և փոխարենը բնակարան գնել: Այս մասին տեղեկանում ենք Հակոբյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես, Վահե Հակոբյանը 55 միլիոն դրամով վաճառել է առանձնատունը և որոշ ժամանակ անց 275 հազար 874 եվրոյով բնակարան գնել: Միաժամանակ նա 20 միլիոն 740 հազար ռուբլով գնել է «LEXUS ES 250» մակնիշի ավտոմեքենա: Նա նախորդ տարի նաև փոխառություններ է ունեցել 50 հազար ԱՄՆ դոլարի և 147 միլիոն 406 հազար դրամի չափով:
Դրամական միջոցները 2016 թ. վերջին կազմել են 36 միլիոն 100 հազար դրամ, 193 հազար ԱՄՆ դոլար և 118 հազար դոլար: Իսկ տարեկան եկամուտներն էլ կազմել են 155 միլիոն 515 հազար դրամ և 192 հազար եվրո: Արտարժույթով արտահայտված եկամուտները ստացված փոխառություններն են՝ վարկերը, իսկ դրամով արտահայտված եկամուտներից 55 միլիոնը վաճառված ավտոմեքենայի գումարն է, 50 հազարը՝ ապահովագրական հատուցումները, իսկ մնացածն էլ՝ աշխատավարձ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում