Վահրամ Բաղդասարյանը ափալ-թափալ որոշել է քյասիբ ձևանալ
Առաջին / Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են ճանապարհը և բոյկոտել են ոսկու-բազմամետաղային հանքի շահագործման վերաբերյալ ժամը 12։00-ին նախատեսված հանրային լսումները։
Այնտեղ են եղել «Ելք» խմբակցության անդամները: Գյուղի խմելու ջուրը գալիս է այնտեղից, որտեղ ուզում են բացել հանքը: Այդտեղ են գտնվում նաև արոտավայրերը, իսկ գյուղի ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է: Խնդիրն ունի նաև պատմամշակութային բաղադրիչ, որովհետև գյուղում գործում է 7-րդ դարի եկեղեցի: Ուշագրավ է, որ Լոռու մարզից 3 տարածքային ՀՀԿ-ական պատգամավոր է անցել ԱԺ (մնացած ընտրատարածքներից՝ երկուական): Արդվիցիների և բնության հանդեպ այս հաշվեհարդարը հանրապետականների ինքնատիպ «շնորհակալությունն» է լոռեցիներին։
Սակայն այս պատմության մեջ Հանրապետականի դերակատարությունն այսքանով ոչ թե վերջանում, այլ միայն սկսվում է: Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ըստ ամենայնի, հոգնել է ծպտյալ օլիգարխիկ կյանքից և որոշել է հետ չմնալ իր ղեկավարած խմբակցության մականունավոր գործարարներից: Դե, այստեղ, խոսքը մեր մեջ, նաև սուբորդինացիայի խնդիր կա. քրեաօլիգարխիայի խմբակցությունը հավուր պատշաճի ղեկավարելու համար Բաղդասարյանը պետք է իր կապիտալը համապատասխանեցնի քաղաքական կարգավիճակին։
շարունակությունը՝ կայքում