Կանայք Վերնիսաժում ծեծել են իրար / տեսանյութ
Երեքշաբթի առավոտյան «Վերնիսաժում» առևտրային կետի համար ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հաջողվել է պարզել, քաշքշուքը սկսվել է նրանից հետո, երբ տոնավաճառ ժամանած կինն իր «տեղը» զբաղված է հայտնաբերել մեկ այլ կնոջ կողմից։
Բղավոցներից և վիրավորանքներից հետո ծեծկռտուք է սկսվել երկու կանանց միջև, նրանց սկսել են բաժանել անվտանգության հսկիչները։ Սակայն կանանցից մեկը ոչ մի կերպ չէր հանգստանում` վիրավորանքներ տեղալով թե իր գործընկերուհու, թե անվտանգության աշխատողի հասցեին։ Մի խումբ տղամարդիկ փորձում էին հանդարտեցնել կնոջը։
Վերսկսված քաշքշուքի ժամանակ անվտանգության աշխատողներից մեկը հարվածեց կնոջը, ում տեղն արդեն զբաղեցրած էր, ինչից հետո նրան ստիպեցին հավաքել վաճառվող իրերը և լքել տարածքը։