Ինչ է ծրագրել Ադրբեջանը եւ ինչ է պարզվելու հուլիսին
Լրագիր\ Ադրբեջանի ԱԳՆ-ն եւ ՊՆ-ն հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ հայկական ուժերը շփման գծի երկայնքով գնդակոծում են ոչ միայն զինվորական դիրքերը, այլ նաեւ բնակավայրերը: Ի պատասխան, հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը, որում հերքվում է խաղաղ բնակավայրերի գնդակոծումը եւ նշվում, որ Հայաստանի զինված ուժերը սահմանի ողջ երկայնքով որևէ գործողություն չեն իրականացրել և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել։
ՀՀ ՊՆ-ն սա գնահատել է ապատեղեկատվություն, կամ ադրբեջանական կողմի ապագա սադրանքների համար տեղեկատվական նախապատրաստության փորձ, հայտարարելով, որ այդ դեպքում «հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների և կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, որոնք կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար»։
Մի քանի օր առաջ Ադրբեջանը գնդակոծել էր ՀՀ Տավուշի մարզի բնակավայրերը, պատճառելով զգալի վնաս: Հնարավոր է՝ Ադրբեջանն այս հայտարարությունն արել է «կանխարգելիչ» նպատակներով, թեեւ հայկական կողմն այդ կապակցությամբ կարծես թե որեւէ հայտարարություն չէր արել, առավել եւս՝ չէր դիմել պատասխան գործողությունների:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում