Բոթոյանին 30 միլիոն դրամ են նվիրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մայիսի 25–ին Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակված Կարեն Բոթոյանը վերջերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Բոթոյանը հայտարարագրել է մեկ բնակարան և «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրթությամբ կազմել են 40 միլիոն 71 հազար դրամ: Իսկ նրա եկամուտները տարեսկզբից մինչև մայիսի 25–ն ընկած ժամանակահատվածում կազմել են 32 միլիոն 71 հազար դրամ և ստացվել 2 միլիոն 71 հազար դրամ աշխատավարձից ու 30 միլիոն դրամ նվիրատվությունից:
Հիշեցնենք, որ Բոթոյանը ժամանակին նաև պատգամավոր է եղել, այն էլ «Օրինաց երկիր» կուսակցության կազմում: Իսկ արդեն այս տարի նա Հանրապետական կուսակցությունից խորհրդարանական ընտրություններին պատգամավոր էր ընտրվել ռեյտինգային ընտրակարգով, սակայն մանդատը վայր էր դրել և ի վերջո մարզպետի պաշտոն ստացել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում