Սեւանի ափին ևս նոր 4 հանրային լողափեր կստեղծվեն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում որոշեց «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափեր ստեղծել։ Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ստեղծել մատչելի և որակյալ հանգստի պայմաններ:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշեց, որ արդեն ձևավորվել է 8 հանրային լողափ, որտեղ գործում են անվճար ծառայություններ, սակայն սպասարկող ընկերությունների կողմից կլինեն վճարովի ծառայություններ։
Նախարարն ասաց, թե այդ հատվածներում չի կարելի ծխել, միացնել բարձր երաժշտություն, թույլատրվելու են թույլ ալկոհոլային խմիչքներ։
Այս որոշման նպատակը հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է և հանրային լողափերի արդյունավետ շահագործումը, հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորությունը, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, երեխաների համար խաղահրապարակներ, հեռանկարային ներդրումային ծրագրեր, բացառելով առանց փրկարարական և բուժuպաuարկման ծառայությունների լողափերի շահագործումը:
Ներկայումս գոյություն ունեն համապատասխան Կառավարության որոշումներով ստեղծված 8 հանրային լողափեր, որոնցից լողափնյա պարագաներով (պառկելաթոռներ, հովանոցներ, զուգարաններ, խաղահրապարակներ, ավտոկայանատեղիներ, հանդերձարաններ, նստարաններ, բուժկետ, փրկարարական կետ) կահավորված են եղել միայն 3-ը:
Անհրաժեշտ է նաև նշել, որ գործող հանրային լողափերը մեծ ժողովրդականություն են վայելում և ամառային հանգստի սեզոնին տարեկան այդ լողափերում իրենց հանգիստն են անցկացնում մինչև 90 000 քաղաքացիներ։
Նախատեսվում է ունենալ գեղեցիկ կահավորված, հարդարված և գրավիչ ծառայություններ մատուցող նոր հանրային լողափեր Սևանա լճի առափնյա չորս տարբեր հատվածներում:
Հիմք ընդունելով տարածքների հավասարաչափ զարգացման և քաղաքացիների համար մատչելի և որակյալ հանգստի կազմակերպման անհրաժեշտությունը առաջարկվում է ստեղծել ևս նոր 4 հանրային լողափեր՝ հետագայում դրանց բարեկարգման, կահավորման և սպասարկման համար՝ մրցութային կարգով պատվիրակելու նպատակով։