ՄԱԿ-ի դատարանը վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբերյալ իր փետրվարի 22-ի հրամանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը այսօր վերահաստատել է 2023 թվականի փետրվարի 22-ի իր հրամանով կիրառված միջանկյալ միջոցը՝ համարելով, որ դրա փոփոխման կարիք չկա:
Այդ մասին իր թվիթթերյան միկրոբլոգում գրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով մայիսի 12-ին Հայաստանի կողմից դատարան ներկայացված նոր դիմումի վերաբերյալ դատարանի որոշմանը:
«Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները ապահովելու համար Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը»,- դատարանի որոշումից հատված է մեջբերել Ե. Կիրակոսյանը: