Բրիտանիան պատրաստվում է արևային տիեզերական էլեկտրակայան կառուցել
Pixabay.com-ը գրում է, որ հայտնի է դարձել, որ բրիտանական իշխանություններն արդեն 5,4 մլն դոլար են հատկացրել Երկիր արևային էներգիայի անլար փոխանցման տեխնոլոգիայի մշակման ծրագրին։ Այդ տեխնոլոգիան անհրաժեշտ է տիեզերական էլեկտրակայան ստեղծելու համար։
Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախատեսում են ֆինանսավորել ութ նախագիծ, ներառյալ արբանյակների համար գերթեթև արևային վահանակների ստեղծումը: Արեգակնային տիեզերակայանի ստեղծման նախագիծը զարգացման սկզբնական փուլում է։ Այնուամենայնիվ, այն համարվում է շատ խոստումնալից։ Նախորդ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մինչև 2050 թվականը տիեզերքից արդյունահանվող արևային էներգիան կարող է տարեկան հասնել մինչև 10 ԳՎտ-ի:
Նման տեխնոլոգիաներ արդեն մշակվում են Ճապոնիայի և ԱՄՆ-ի մասնագետների կողմից։ Վերջերս ամերիկացի գիտնականները հայտնել են, որ տիեզերքից արևային էներգիան առաջին անգամ հաջողությամբ փոխանցվել է Երկիր:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]