Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
Politics

Գեորգի Ավետիսյան. «Իշխանություններին ավելի հարմար է կառավարելի կիսագրագետների հետ աշխատել, քան մասնագետների». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթն իր հուլիսի 18–ի համարում անդրադառնալով ՍԱՊԾ հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ–ի լաբորատոր գործունեության և հասարակայնության հետ կապերի գծով նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանի գործին, տեղեկացրել էր, որ անցյալ տարվա դեկտեմբերին ՍԱՊԾ նոր պետ՝ Իշխան Կարապետյանի նշանակումից հետո, ստիպված էր եղել աշխատանքից ազատվելու դիմում գրել, սակայն դիմումը ետ կանչելու իրավունքից օգտվելու ժամանակ պարզել է, որ ազատվել էր աշխատանքից իր դիմումի համաձայն:

«Փաստի» հետ զրույցում Գ. Ավետիսյանն ասել էր, որ ՍԱՊԾ ղեկավարությունն այնքան էր «շտապել» իրեն աշխատանքից ազատելու հարցում, որ նույնիսկ չէր սպասել, որ օրենքով սահմանված ժամկետները լրանան, նոր ազատման դիմումին ընթացք տան: Այս քայլը նա մեկնաբանում է որպես նոր ղեկավարության օրենքի չիմացության արդյունք:

Իր իրավունքները վերականգնելու և փոխհատուցում ստանալու նպատակով նա դիմել է դատարան և հաղթել: Առաջին ատյանի դատարանը բավարարել է Գ. Ավետիսյանի դիմումը, իսկ ՍԱՊԾ–ն այն բողոքարկել է Վերաքննիչ դատարանում:

«Կասկած չկա, որ ես այդ փուլում նույնպես կհաղթեմ»,– համոզված է լաբորատորիայի նախկին փոխտնօրենը:

Նա տեղեկացրել էր նաև, որ վերականգնվելուց հետո աշխատակիցների հետ զեկուցագրերի լեզվով է խոսելու: Բայց միայն աշխատանքի վերականգնվելու հարցը չի հուզում Գ. Ավետիսյանին: Նա անհանգստացած է անասնապահության ոլորտով նույնպես, քանի որ այդ ոլորտը ներկայում մահամերձ վիճակում է:

«Դեռևս Սովետական միության տարիներից տարբեր ձևերով նվաստացրել են անասնապահության ոլորտը, իսկ այսօրվա դրությամբ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ անասնաբույժի ինստիտուտը եթե չասենք մահացել է, ապա մահամերձ վիճակում է»,– ասաց մասնագետը:

Ավելի անհանգստացնող է այն, որ մի կողմից մասնագետներ չկան, մյուս կողմից էլ ոլորտի ղեկավարները չեն ուզում, որ կրթված անասնաբույժ–մասնագետներ ունենանք: Եվ այդ է պատճառը, որ ներկայում անասնաբույժների համար բավականին նվաստացուցիչ պայմաններ են ստեղծվել, որը թույլ չի տալիս որ կենդանիները պատշաճ պատվաստվեն, բուժզննում անցնեն ու բուժվեն: Գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ը, որտեղ պայամանագիր են կնքում անասնաբույժների հետ, պայմանագրով նախատեսված այնպիսի ծիծաղելի գումարներ են վճարում անասնաբույժներին, որ այն չի բավարարում անգամ մեկ ներարկիչ ձեռք բերելու համար:

«Այստեղ էլ խնդիր կա: Մենք այստեղ պահում ենք 600–ից ավելի «անասնաբույժ», որոնցից քչերն ունեն անասնաբույժի կրթություն, այն դեպքում, երբ Վրաստանում, որը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի տարածքը, ընդամենը 350 անասնաբույժ ունի և պետպատվերի շրջանակներում կարողանում է նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացնել: Շատ վատ մենեջմենտ է իրականացվում ոլորտում և չեն թողնում, որ ոլորտը զարգանա: Լավագույն մասնագետները երկրից արտագաղթել են արդեն, մի քանիսն էլ այլ ծրագրերում են աշխատում: Բայց այսպես չի կարող անվերջ շարունակվել: Մի օր հարկավոր է սրան վերջ տալ: Մինչև ոլորտի մասնագետները ներգրավված չլինեն պետական կառավարման ոլորտում, վիճակը չի շտկվի: Երկրորդ հերթին սեփական «ես»–ի խնդիր ունեցող պետեր չպետք է նշանակեն, քանի որ ոլորտի այն ղեկավարները, որոնք ինքնահաստատման խնդիր ունեն և առաջին հերթին փորձում են ազատվել մասնագետներից: Նախորդը Արմեն Հայրապետյանն էր, հիմա էլ Իշխան Կարապետյանը: Բայց չի կարելի նման կերպ վարվել մի ոլորտի հետ, որից ողջ բնակչության առողջությունն է կախված»,– համոզված է մասնագետը:

Գ. Ավետիսյանն ասում է, որ մասնագետներին երբեք էլ թույլ չեն տվել, որ նորմալ աշխատեն: Նրանք երբեք որևէ պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնելու հնարավորություն էլ չեն ունեցել: Ու դժվար էլ մի օր թողնեն, քանի որ իշխանություններին ավելի հարմար է կառավարելի կիսագրագետների հետ աշխատել, որ ինչպես ցանկանան, այնպես էլ «աշխատեցնեն»:

«Շատ դեպքերում նաև հիվանդություններ են թաքցնում` պատճառաբանելով, որ եթե հայտարարեն այդ մասին, ապա արտահանման ժամանակ խնդիրներ կունենան: Մինչդեռ կան հիվանդություններ, որոնք արտահանման հետ ընդհանրապես որևէ կապ չունեն, բայց այդ հիվանդություններն էլ չեն հայտարարում, որը լուրջ տնտեսական վնաս է հասցնում առաջին հերթին գյուղացուն, հետո երկրին»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում