ՖՈՏՈ. Ինչերով է հայտնի Բադեն-Բադենը և ինչու է գրավում Սերժ Սարգսյանին
Armlur.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանն իր արձակուրդը հիմնականում սիրում է անցկացնել Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում, որն աշխարհում ամենահայտնի առողջարանային և զվարճանքի տարբերակներ ունեցող քաղաքներից է:
Փորձեցինք հասկանալ, թե ինչով կարող է այս քաղաքը գրավել ՀՀ նախագահին: Այսպես, Բադեն-Բադենը հայտնի է իր տաք աղբյուրներով, որն օգտագործվում էր նաև հին հռոմեացիների կողմից:
Գերմանական այս քաղաքը համարվում է Եվրոպայի ամառային մայրաքաղաքը, որտեղ սովորաբար հանգստանում են տարբեր երկրների էլիտայի ներկայացուցիչներ, շոու-բիզնեսի աստղեր: Բադենը-Բադենը հայտնի է իր թանկարժեք ու շքեղ հյուրանոցներով, խաղատներով ու առողջարաններով: Եվ այդ ամենը վայելելը, բնականաբար, խիստ թանկ հաճույք է:
Օրինակ, քաղաքի կենտրոնում գտնվող «Brenner’s park» հինգաստղանի հյուրանոցի լյուքս համարում մնալու մեկ գիշերվա արժեքը 2200 եվրո է:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում