Ինչպես բռնել Արցախը հանձնող դավաճանների ձեռքը․ իրավական գործընթացն սկսված է
«Համախմբում» շարժման խորհրդի անդամ Armen Manvelyanնն իր հարցազրույցում վերստին մանրամասնել է ՀայաՔվե նախաձեռնությունը՝ խոսելով դրա գաղափարական և ազգային արժանապատվության վերահաստատմանն ուղղված նպատակների մասին։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի սեղմագիրը։
ՀայաՔվեն մեր արժանապատվության վերականգնման գործընթաց է:
Գործող քաղաքական ռեժիմը շահագործում է պատերազմի վախը՝ միաժամանակ մնալով այդ պատերազմի շահառուն։
ՀայաՔվեն դուրս է այսօվա քաղաքական ռեժիմի օրակարգից, և այն նոր հույս ու հավատ է ներշնչում:
Գործող իշխանությունների «շնորհիվ» Արևմուտքը և մի շարք աշխարհաքաղաքական կենտրոններ մեր դեմ են։
ՀայաՔվեն ցույց է տալիս, որ կա պայքարի ճանապարհ, և մոբիլիզացնում է բնակչության մի հսկայական հատվածի։
ՀայաՔվեն ոչ միայն ի պաշտպանություն Արցախի է, այլև՝ ի պաշտպանության մեր պատմական հիշողության, և այն քրեականացնելու է նաև Ցեղասպանության մերժման ցանկացած փորձ։
ՀայաՔվեն ստորագրահավաք չէ, այլ համապետական հանրաքվեին նախապատրաստվելու գործընթաց, որը իրականացվում է մեր նախաձեռնող խմբի աջակցությամբ։
Մանրամասները դիտե՛ք տեսանյութում։