Նորանշանակ պաշտոնյան երկու բնակարան է հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Խաչատուր Խաչիկյանը, ով ընդամենը մեկ ամիս առաջ է այս պաշտոնում նշանակվել, օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։
Խաչիկյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է երկու բնակարան, իսկ շարժական՝ ոչինչ։ Դրամական միջոցներ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նույնպես չի ունեցել, իսկ տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու՝ հունիսի 28–ն ընկած ժամանակահատվածում ունեցել է 2 միլիոն 948 հազար դրամի եկամուտ, որն էլ եղել է նախկին աշխատավայրում ստացած աշխատավարձը։
Հիշեցնենք, որ մինչ այդ Խաչիկյանը այդ նույն գերատեսչությունում զբաղեցնում էր աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում