Գարեգինն էլ տանել չի կարողանում ազգային, ավանդական արժեհամակարգերը, ու ջանք ու եռանդ չի խնայում դրանք քանդելու փորձեր անելու համար, մանավանդ որ գումարն էլ կանխիկով արդեն ստացել է․ Լիաննա Մանուկյան
ԲՀԿ ՈւԽ նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հին մեռելների մի զանգված կա, որը խրոնիկ կերպով մոռացության ու անուշադրության է մատնված ու երբ էլ ուրիշ ճար չի լինում իրենց ոչինչ չարժեցող գոյության մասին հիշեցնելու, ապա սկսում են Գագիկ Ծառուկյանի անունը կամ Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու թեման շահարկել: Այդպիսի մեռելներից մեկն էլ տխրահռչակ Գարեգին Միսկարյան կոչվող երևույթն է: Չգիտես ինչ սատանա է մտել Միսկարյանի մեջ, որ Քրիստոսի արձանի կառուցման թեման նրան հանգիստ չի տալիս: Հիմա էլ Գարեգինը որոշել է Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման հարցով դիմել դատախազություն։ Ինչպես ժողովուրդն է սիրում նման դեպքերում ասել՝ Քամին ցրտից մեռավ:
Դատախազությունով Գագիկ Ծառուկյանին վախեցնելու Գարեգինի ճղճիմ փորձերն ուղղակի ծիծաղելի են: Նախ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը բազմիցս հայտարարել է, որ Քրիստոսի արձանի կառուցման բոլոր գործընթացներն արվել ու արվելու են բացառապես օրենքի շրջանակներում, երկրորդ՝ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը համագործակցության հուշագիր է սրոտագրել ԿԳՄՍ-ի հետ Հատիսի գագաթին հնագիտական աշխատանքներ իրականացնելու նպատակով, ընդ որում աշխատանքների իրականացման ֆինանսավորումն իրականացվում է Ծառուկյան բարեգործական հիմնադրամի միջոցներով: Այս աշխատանքների ավարտից հետո նոր միայն իրականացվելու են Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները՝ հաշվի առնելով տարածքի հնագիտական ու պատմամշակութային առանձնահատկությունները: Հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է աղմկում Գարեգին Միսկարյանը: Մեծ երևակայություն պետք չէ հարցի պատասխանը գտնելու համար:
Ինչպես ցանկացած սորոսական՝ Գարեգինն էլ տանել չի կարողանում ազգային, ավանդական արժեհամակարգերը, ու ջանք ու եռանդ չի խնայում դրանք քանդելու փորձեր անելու համար, մանավանդ որ գումարն էլ կանխիկով արդեն ստացել է: Բայց Գարեգինը պետք է լավ հասկանա, որ իր մաքսիմումը Հատիսի գագաթին արածող կովերի քանակին անգամ զիջող համակիրներն են, որոնց կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել, իսկ Ծառուկյանի ազգանվան շնորհիվ ինքնափիառվելու բոլոր ողորմելի փորձերն էլ դատապարտված են անհաջողության: Այնպես որ, ինչպես ընդունված է ասել՝ սառը ջուր խմիր ու մի թպրտա, թե չէ հոգուդ մեջ եղած սատանան մի օր քեզ լուրջ փորձանքի մեջ կգցի…