UCOM-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն Macbook PRO-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը
Այսուհետ «Յուքոմ» ընկերության բիզնես հաճախորդները կարող են միանալ Ucom-ի Business Premium, Ունիվերսալ 8000 կամ Ունիվերսալ 12500 սակագնային պլաններին 12 ամսով և աննախադեպ ցածր արժեքով ձեռք բերել Apple ընկերության MacBook Pro 14 և MacBook Pro 16 սարքավորումները՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը։ Ավելին, բիզնես հաճախորդների համար կգործեն նաև հին սարքավորման փոխանակման՝ Trade-In և հետգնման՝ Buy-Back ծառայությունները։
Հին սարքավորման փոխանակման՝ Trade-In-ի ընթացքում կորպորատիվ հաճախորդը կարող է ներկայացնել իր հին MacBook-ը Ucom-ի սպասարկման սրահներից մեկը՝ անկախ այն փաստից, թե որտեղից է ձեռք բերել սարքավորումը։ Ucom-ի մասնագետը կգնահատի օգտագործված սարքավորման արժեքը, որն էլ կնվազեցվի նոր ձեռք բերվող MacBook-ի գնից։
«Որպես Apple ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Ucom-ը ոչ միայն հնարավորություն է ընձեռում իր կորպորատիվ հաճախորդներին փոխարինել օգտագործված սարքավորումը նոր սերնդի ավելի հզոր աշխատանքային գործիքով, ընդ որում՝ առավել մատչելի արժեքով, այլև երաշխավորում է հետգնումը կամ, ինչպես ընդունված է ասել՝ Buy-Back-ը, MacBook-երի մաշվածության ժամկետի ավարտին», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հավելենք, որ MacBook 14 և MacBook 16 մոդելի համակարգիչների համար գործում է հավելյալ երաշխիք, որը թույլ կտա զերծ մնալ վերանորոգման ծախսերից հիմնական երաշխիքի ավարտից հետո։