Եվա Եգանյանի շնորհանդեսի նոր մանրամասներն ու հատուկ հյուրերը (լուսանկարներ)
Past.am-ը գրում է.
-Վերջերս ձեր առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն էր, քանի՞ երգ է այն ներառում և որքա՞ն ժամանակ էր հարկավոր ունկնդրին հասցնելու համար :
- Հուլիսի 11-ին 1-ին ձայնասկավառակիս շնորհանդեսն էր Մերիդիան կենտրոնում։ Ձայնասկավառակը ներառում է 14 երգ, որոնցից 2-ը զուգերգ է։ Մեկը՝ Սամսոն Պանյանի հետ, մյուսը՝ Հարութ Փամբուկչյանի։ Մոտ 2 տարվա աշխատանքներս են ընդգրկված ձայնասկավառակի մեջ։




-Ձայնասկավառակը կրում է " Էլի գարուն կգա" անվանումը , նույնանուն երգի երաժշտությունը դո՞ւք եք գրել , բացի կատարող լինելուց նաև ստեղծագործում եք, ունե՞ք այլ աշխատանքներ , որոնց հեղինակը դուք եք :
-Իհարկե։ Ես մասնագիտությամբ կոմպոզիտոր եմ և ունեմ բազմաթիվ ստեղծագործություններ։ Ոչ միայն երգերի հեղինակ եմ, այլև նաև՝գործիքային ստեղծագործությունների։ Ունեմ նաև մեծ կտավի ստեղծագործություններ։