Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյան
«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին կմեկնի Անկարա՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին եւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին», - ասված է հաղորդագրության մեջ։