Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Economy

Վարչապետին է ներկայացվել Տավուշի մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Իջևան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վեահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և պաշտոնատար այլ անձինք:

Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են վարչատարածքային բարեփոխումները: Ըստ այդմ՝ համայնքների թիվը մինչ միավորումը եղել է 62, իսկ միավորումից հետո՝ 4: Միավորման արդյունքում համայնքապետարանների հաստիքներն օպտիմալացվել են 32 տոկոսով, համայնքային ծառայողների թիվը՝ 14 տոկոսով, ավագանու անդամների թիվը՝ 52 տոկոսով, ավագանու կին անդամների թիվն աճել է 115 տոկոսով: Իրականացվել է 60 համայնքային ծառայողի վերապատրաստում: Աշխատավարձերը բարձրացել են 20 տոկոսով: Վարչապետին տեղեկատվություն է տրամադրվել նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ:

Տավուշի մարզում կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասով նախ ներակայացվել է, որ կա 23 հիմնական դպրոց, 4 ավագ դպրոց և 53 միջնակարգ դպրոց, որոնցից 32-ի ֆիզիկական վիճակը գնահատվում է լավ, 31-ինը՝ բավարար, 17-ինը՝ անբավարար: Զեկուցվել է, որ 31 դպրոցում խնայողությունների հաշվին իրականացվել են ծրագրեր: Դովեղում, Կիրանցում և Գանձաքարում կառուցվում է 3 դպրոց, 2 դպրոցի կառուցում էլ նախատեսվում է Նավուրում և Գոշում: Ուսուցիչների ատեստավորման գործընթացի շրջանակում զեկուցվել է, որ մարզում 1634 ուսուցիչներից պարտադիր ատեստավորվել են 809-ը, 72-ն անցել են կամավոր ատեստավորում, 19 ուսուցիչ «Դասավանդիր, Հայաստան» ծրագրից են:

Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել նաև հաշվետու տարում մարզում իրականացված մշակութային և սպորտային միջոցառումների և ծրագրերի, մարզում գործող մշակութային կազմակերպությունների մասին, ընդգծել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ»-ի մրցաշարարեր՝ վազք, խճուղավազք և սեղանի թենիս նկատմամբ քաղաքացիների հետաքրքրվածության փաստը:

Նախադպրոցական հաստատությունների մասով ներկայացվել է, որ մարզում գործում է 63 մանկապարտեզ, որից 59-ը` համայնքային, 4-ը` մասնավոր: Վարչապետին զեկուցվել է, որ 56 համայնքային մանկապարտեզի ֆիզիկական վիճակը գնահատվում է լավ, իսկ 7-ը՝ բավարար: 2018-2022թթ. Իջևանում կառուցվել է 2 նոր մանկապարտեզ, հիմնանորոգվել՝ 23-ը, 2023թ. նախատեսվում է ևս 3-ը վերակառուցել: Ընդգծվել է, որ նոր կառուցված և հիմնանորոգված մանկապարտեզներն ապահովված են անհրաժեշտ գույքով:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է քաղաքաշինության ոլորտում 2019-2022թթ. շինթույլտվությունների և կատարված ներդրումների մասին, ինչպես նաև անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի ֆինանսավորման (294,6 մլն դրամ) մասին, որն օգտագործվել է առողջապահական (6.9 տոկոս) և դպրոցաշինական (93.1 տոկոս) նպատակներով:

Ենթակառուցվածքների բարեփոխումների շրջանակում ներկայացվել է, որ իրականացվել է ջրամատակարարման և ջրահեռացման 19 ծրագիր (1 384 մլն․ դրամ), գազիֆիկացման 23 ծրագիր ( 141,4 մլն․ դրամ), էներգետիկայի 68 ծրագիր (1 407,4 մլն․ դրամ), ոռոգման 11 ծրագիր (407,4 մլն․ դրամ):

Ճանապարհաշինության մասով զեկուցվել է, որ հաշվետու տարում 153 կմ միջպետական ճանապարհներից վերանորոգվել է 5 կմ, 361 կմ հանրապետական նշանակության ճանապարհներից՝ 51 կմ, 1207 կմ տեղական և համայնքային նշանակության ճանապարհներից՝ 34 կմ: Ճանապարհաշինության համար 2022թ․ նախատեսված բյուջեն կազմել է 9,43 մլրդ դրամ:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով 2022թ․ ծրագրերի (1,1 մլրդ դրամ) շրջանակում իրականացվել է ջրամատակարարման 2 ծրագիր (267,1 մլն դրամ), ոռոգման համակարգերի վերանորոգման 1 ծրագիր (12,48 մլն դրամ), դպրոցաշինության 1 ծրագիր (210,5 մլն դրամ), կոմունալ ծառայությունների բարելավման և հասարակական տրանսպորտային ցանցի ձևավորման 1 ծրագիր (299,0 մլն դրամ), 35 հատ 540,5 ԿՎտ արևային ֆոտովոլտային կայանների մատակարարման և տեղակայման ծրագիր (148,6 մլն դրամ) և համայնքների տեխնիկական վերազինման 1 ծրագիր (176,7 մլն դրամ):

Մանրամասներ են ներակայացվել գյուղատնտեսության և հողօգտագործման մասով, զեկուցվել է 2022թ․ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի մասին: Ծրագրերը ներառել են հետևյալ ոլորտները՝ աշնանացան ցորեն, սուբսիդավորվող վարկեր, պարարտանյութերի ծրագիր, ինտենսիվ այգեգործություն/կաթիլային ոռոգում, տավարաբուծություն, ապահովագրական ծրագրեր, ոչխարաբուծություն և այծաբուծություն, ՓՄ խելացի անասնաշենք, հումքի մթերման վարկ, ագրոպարեն, գյուղ լիզինգ:

Հողօգտագործման մասով զեկուցվել է, որ տրվել է 1755,6 հա պետական հողերի վարձակալություն, 1315,9 հա համայնքային հողերի վարձակալություն, առկա են 11412 հա սահմանամերձ չօգտագործվող հողատարածքներ: Վարձակալության դիմաց պետական և համայնքային բյուջեներ են մուտքագրվել 800 մլն դրամ:

Հաշվետու տարում Տավուշում մշակվել է 5333 հեկտար հողատարածք, ինչը 2021 թվականի համեմատ ավելի է 250 հեկտարով: Նախորդ տարվա ընթացքում մարզում հիմնել է նաև կաթիլային համակարգով գործող 230 հեկտար այգի, 53 հա ինտենսիվ այգի: 2021 թվականի համեմատ ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերը կտրուկ ավելացել են. այդ տարվա ընթացքում հիմնվել էր ընդամենը 4 հա ինտենսիվ այգի: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 46 մլրդ դրամ, ինչը 2021 թվականի համեմատ ավելի է 600 մլն դրամով:

Վարչապետին ներակայացվել է նաև առողջապահական ծրագրերի իրականացման, բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերման ուղղությամբ կատարված աշխատանքները: Ըստ այդմ՝ հումանիտար և կենտրոնացված կարգով տրամադրվել է դեղորայք, իմունականխարգելում-սառցարաններ և սառնարաններ, ձեռք է բերվել մեկ շտապ օգնության մեքենա, 6 թթվածնային կոնցենտրատորներ, Իջևանի բժշկական կենտրոնի համար համակարգչային տոմոգրաֆիա, Իջևանի բժշկական կենտրոնում ստեղծվել է հեմոդիալիզի բաժանմունք, ձեռք են բերվել բուժսարքավորումներ, բժշկական պարագաներ և այլ գույք: Այս նպատակով ներդրվել է 395 մլն դրամ: Ներկայացնելով շենքային պայմանները` նշվել է, որ ԲԿ-ներից 22- ը գտնվում են բավարար վիճակում, 2-ը ենթակա են նորոգման (Կոթիի և Զորականի ԳԲԱ-ներ), 4-ը ենթակա է վերակառուցման՝ (Այրումի, Կողբի, Գետահովիտի և Պառավաքարի ԳԲԱ-ներ)։

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել են նաև սոցիալական ապահովության ոլորտում կատարված աշխատանքների, արտաքին կապերի և միջազգային համագործակցության, այդ թվում՝ միջազգային և այլ կառույցների հետ համատեղ ծրագրերի իրականացման մասին:

Հաշվետու տարում Տավուշի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասով ներկայացվել է, որ 2018-2022 թթ․ իրականացված 63 սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 6,86 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 59.8 տոկոս, համայնքի մասը՝ 34.8 տոկոս, այլ ներդրողներինը՝ 5.4 տոկոս:

Ներկայացնելով 2018-2022 թթ․ սուբվենցիոն ծրագրերն ըստ ոլորտների, նշվել է, որ իրականացվել է 299260 քմ ասֆալտապատման 35 ենթածրագիր (3,839 մլրդ դրամ), 65 կմ լուսավորության 6 ենթածրագիր (421 մլն դրամ), ջրամատակարարման/ջրահեռացման 8 ենթածրագիր (70 կմ/2744 ջրաչափ՝ 775 մլն դրամ), 19,7 կմ/1000 հա ոռոգման համակարգի 6 ենթածրագիր (340 մլն դրամ), մանկապարտեզների 4 ենթածրագիր (154 մլն դր), բնակարանաշինության, էներգոարդյունավետ բնակարանների 19 ենթածրագիր (19450 քմ տանիք՝ 1,130 մլրդ դրամ), համայնքային նշանակության օբյեկտների 11 ենթածրագիր (167 մլն դրամ), տեխնիկայի ձեռքբերման 2 ենթածրագիր (2 ավտոբուս, 1 տրակտոր՝ 34 մլն դրամ):

2022թ․ հաստատված սուբվենցիոն ծրագրերը 16-ն են, ընդհանուր արժեքը կազմում է 4.3 մլրդ դրամ, որից պետբյուջեի մասը կազմում է 2․4 մլրդ դրամ, համայնքների մասը՝ 1․9 մլրդ դրամ: 2023թ. սուբվենցիոն ծրագրերի մասով զեկուցվել է, որ ներկայացվել է 20 ծրագիր (6.1 մլրդ դրամ), որից պետական բյուջեի մասը կազմում է 3,7 մլրդ դրամ, իսկ համայնքի մասը՝ 2,4 մլրդ դրամ:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մարզում առկա հիմնախնդիրներին՝ անտառահատմանը, աղբահանությանը, հեռագնա արոտների հասանելիությանն ու բաշխվածությանը:

Վարչապետին ներկայացվել է նաև բյուջեի կատարողականը, որի շրջանակում իրականցվել են ՀՀ Տավուշի մարզպետարանի կողմից տարածքային պետական կառավարման ապահովում, մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ, հանրակրթական ծրագրեր, ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքների կողմից սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի, ոռոգման գնի սակագնի մասնակի փոխատուցում, անշարժ գույքի հարկի փոխատուցում, կապիտալ սուբվենցիաների տրամադրում, ՀՀ մարզերում առաջնահերթ կամ հրատապ լուծում պահանջող ծրագրեր:

Զեկուցվել է նաև, որ Տավուշի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները նախորդ տարի կազմել են 1,49 մլրդ դրամ` նախորդ տարվա 1,34 մլրդ դրամի դիմաց:

Նշվել է, որ մարզում առկա է Քաղաքացիների սպասարկման 6 գրասենյակ, որոնք գործում են մեկ պատուհան սկզբունքով` մատուցելով պետական տարբեր ծառայություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետը նշել է, որ համայնքների կառավարման առանցքային նպատակը պետք է լինի բյուջեի աճը և այդ ուղղությամբ պետք է իրականացվեն հետևողական աշխատանքներ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել` քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման և հարմարավետ պայմանների ստեղծման նպատակով, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի ծառայություններ ստանալու համար դուրս գալ բնակավայրից:

Կառավարության ղեկավարը ընդգծել է Տավուշի մարզի համայնքների կողմից սուբվենցիոն ծրագրերի ընդլայնումը և ընդգծել մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների կառուցման, հիմնանորոգման և այլ կապիտալ ծրագրերի ավելացման անհրաժեշտությունը: Նշվել է նաև համապատասխան ստանդարտներով գրունտային ճանապարհների կառուցման և սպասարկման, ճանապարհների սալապատման կարողությունների զարգացման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև հանքավայրերի գործունեությանը: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին, այդ թվում իրավապահ մարմիններին հետևողական պայքար տանել անօրինական գործող հանքավայրերի գործունեության դեմ:

Վարչապետը կարևորել է նաև մարզում գյուղնշանակության հողատարածքների ծավալների ավելացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, տնամերձ այգիների որակի բարձրացման խրախուսումը և հավելել, որ մարզերը պետք է կառավարության աջակցությամբ ունենան գյուղատնտեսության ուղղվածության և զարգացման ռազմավարություններ: «Պետք է բարձրարժեք կուլտուրաների, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ առաջ շարժվել և զարգացնել գյուղատնտեսությունը: Մեր խնդիրն է, որպեսզի մարդն աշխատելով հողի վրա` լավ ապրի, կարողանա լուծել իր սոցիալական խնդիրները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը վերը նշված հարցերի շուրջ տվել է կոնկրետ հանձնարարականներ: Ընդգծվել է նաև սպանդանոցների գործունեության և վաճառքի կետերի նկատմամբ առավելագույն հսկողություն իրականացնելու կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև անտառահատումների դեմ պայքարին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, այլընտրանքային էներգետիկայի, մարզական ենթակառուցվածքների զարգացմանը և այլ հարցերի:

Զեկուցվել են նաև մարզում քրեածին իրավիճակի, Պարեկային ծառայության գործունեության մասին` ընդգծելով, որ հատկապես վերջինիս գործունեության արդյունքում նվազել է ավտովթարների թիվը: