Գագիկ Գրիգորյանը հայտարարագրել է երկուական բնակարան ու հողամաս. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մայիսի 31–ին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակված Գագիկ Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի երկու բնակարան, երկու հողամաս և մեկ այգետնակ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 427 հազար 800 դրամ արժողությամբ բաժնեմաս: Դրամական միջոցները կազմել են 8 միլիոն 500 հազար դրամ, 48 հազար ամերիկյան դոլար և 16 հազար եվրո, իսկ եկամուտներն էլ՝ 5 միլիոն 322 հազար դրամ, և ստացվել աշխատավարձից:
Նշենք, որ Գրիգորյանն այս նախարարությունում արդեն երկար տարիների՝ մոտ 20 տարվա, աշխատանքային փորձ ունի: 1998 թ. առաջին անգամ ոտք է դրել այստեղ որպես արտաքին կապերի վարչության տեղակալ, իսկ մինչ վերջին նշանակումը զբաղեցրել նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում