Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Economy

Ստորագրված փաստաթուղթն ընդգծում է մեր փոխգործակցության հետագա ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը. Գևորգ Փարսյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի անցած 70-ամյա ճանապարհը, նաև ներկան հնարավոր չէ պատկերացնել առանց Կապան քաղաքի և համայնքի գյուղերի հետ համագործակցության:

Մյուս կողմից՝ կոմբինատի շնորհիվ է տասնամյակների ընթացքում Կապան քաղաքում, նաև մերձակա գյուղերում լուծում ստացել սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին առնչվող բազմաթիվ հարցեր:

Այսօր էլ Կապան համայնքի հարյուրավոր բնակիչներ աշխատում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակի կապակցությամբ զրույց ունեցանք Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ:

- Պարոն Փարսյան, մեր զրույցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակի առիթով է:

Հանքարդյունաբերական այդ ձեռնարկության հիմնադրումը ժամանակին մեծ իրադարձություն է եղել հատկապես Կապանի շրջանի կյանքում:

Այնպես որ կոմբինատի հոբելյանը նշանակալից իրադարձություն է դիտարկվում նաև Կապանի տարածաշրջանում:

- Այո, Դուք իրավացի եք, 70 տարվա գործունեության պատմություն ունեցող կոմբինատի հոբելյանը կարևոր ու նշանակալի իրադարձություն է նաև Կապան համայնքի համար։ Բոլորս գիտենք, որ այսօրվա Կապանը կառուցվել է հանքարդյունաբերության շուրջ և դրա շնորհիվ, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր հանքարդյունաբերության կենտրոններից է։ Ավելորդ չեմ համարի ևս մեկ անգամ ընդգծել կոմբինատի առանձնահատուկ դերն ու նշանակությունը համայնքի սոցիալ-տնտեսական և նույնիսկ կենցաղային կյանքում։ Միայն այն հանգամանքը, որ հազարավոր կապանցիներ աշխատում են ընկերության ամենատարբեր օղակներում՝ համեմատաբար բարձր աշխատավարձով, արդեն իսկ խոսում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կարևորության և անհրաժեշտության մասին։ Ուստի, պատեհ առիթից օգտվելով, իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր տարիների նվիրյալներին՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի, ընկերության հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։

Վստահ եմ՝ ընկերության պատասխանատու գործելաոճի և աշխատակիցների սրտացավ աշխատանքի շնորհիվ  կպահպանվի ու էլ ավելի կզարգանա Կապանի և ընդհանրապես Հայաստանի տնտեսության համար հիմք հանդիսացող հանքարդյունաբերության ոլորտը։

- Ապրիլի 6-ին մենք ականատես եղանք համագործակցության հուշագրի ստորագրման՝ Կապանի համայնքապետարանի և «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության միջև:

Նոր որակի և մասշտաբի այդ համագործակցության վերաբերյալ մեր պարբերականը  դիրքորոշում հնչեցրել է: Բայց կուզենայինք Ձեր գնահատականը լսել և ծանոթանալ հուշագրի համառոտ բովանդակությանը:

- Կապանի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև համագործակցության հուշագրի կնքումն ինքնին հիշարժան իրադարձություն էր, քանի որ առաջին անգամ պաշտոնապես տարիների համագործակցությունն արձանագրվեց հուշագրի տեսքով։ Սրանով մենք հիմք ենք դնում ավելի բարձր մակարդակի և որակի համագործակցության, որը, կարծում եմ, ամրագրվելու է պատմության էջերում։ Եվ ինչպես պարոն Խուդոլիյը նշեց իր խոսքում՝ սա բարեգործություն չէ, սա համագործակցություն է, որն արտահայտում է մեր փոխադարձ ձգտումն ու կամքը՝ համայնքային նշանակության հանրային խնդիրների լուծման գործում։ Այս համատեքստում մենք շատ բարձր ենք գնահատում կոմբինատի կորպորատիվ, սոցիալական պատասխանատվության մակարդակը և այդ շրջանակում բարի կամքի դրսևորումը։

Ստորագրված փաստաթուղթն ընդգծում է մեր փոխգործակցության հետագա ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչը պարտավորեցնում է գործուն քայլեր կատարել դրանով նախատեսված առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ՝ Կապան համայնքի համաչափ զարգացումն ապահովելու համար:

Հուշագիրը ենթադրում է ամենատարբեր ոլորտներում համագործակցություն, որը ներառում է տնտեսական, սոցիալական, քաղաքաշինական, կրթության, մշակույթի, սպորտի և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտները։ Այն գործելու է հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր տարվա համար նախատեսված գործողությունների պլանով։

- Կապանում բոլորիս աչքի առաջ քաղաքաշինական բնույթի, և ոչ միայն, մեծածավալ աշխատանքներ են կատարվում վերջին տարիներին:

Եվ, այդուհանդերձ, մարզկենտրոնի առջև դեռևս բավականին խնդիրներ են ծառացած:

Որո՞նք են համայնքին ներկայումս առավել մտահոգող խնդիրները, որոնք տեղ չեն գտել համագործակցության հուշագրում, սակայն լուծման կարիք ունեն, և այդ հարցում ակնկալում եք կոմբինատի աջակցությունը:

- Այո, ճիշտ եք նկատել, Կապան համայնքում բազմաբնույթ ու բազմաոլորտ աշխատանքներ են իրականացվում, և գերակշիռ մասը, իհարկե, քաղաքաշինական բնույթի է։ Այդ աշխատանքների իրականացման գործում առարկայական մասնակցությունն է ունեցել և շարունակում է ունենալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ինչպես սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքի մասնաբաժնում իր մասնակցությամբ, այնպես էլ առանձին ծրագրերի ամբողջական ֆինանսավորմամբ։ Իհարկե, բոլորը չեմ թվարկի, բայց այդ ծրագրերի շարքում կցանկանայի առանձնացնել հենց քաղաքի կենտրոնական հրապարակի երգող շատրվանը, որն ինքնատիպ գեղեցկությամբ, լուսաձայնային ժամանակակից համակարգով չի զիջում մայրաքաղաքի նմանատիպ կառույցներին։ Կարևոր ծրագրերի շարքում է նաև քաղաքի գլխավոր մշակութային կենտրոնը, որի առաջին մասնաշենքի շինաշխատանքներն արդեն իսկ ավարտին են հասցվել, ընթացքի մեջ է երկրորդ մասնաշենքի և բացօթյա հատվածի նորոգումը, իսկ երրորդ մասնաշենքի՝ համերգային մեծ դահլիճի հետագա նորոգման և ջեռուցման ապահովման համար ձեռք ենք բերել պայմանավորվածություն։ Առաջիկայում ակնկալում ենք նաև Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու բարեկարգման և կարուսելների արդիականացման հարցում ԶՊՄԿ-ի աջակցությունը, որի վերաբերյալ ևս ունեցել ենք քննարկում ու նախնական պայմանավորվածություն։

Իսկ ինչ վերաբերում է համագործակցության հուշագրում տեղ չգտած խնդիրներին, ապա ասեմ, որ այդպիսիք գրեթե չկան. փորձել ենք հնարավորինս բոլոր ուղղությունները ներառել, որպեսզի բաց հատված չմնա։ Բայց հուշագրում ունենք նաև կետ, որտեղ նշվում է՝ կողմերը կարող են համագործակցել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչը մեզ հնարավորություն է տալիս հանդիպումների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպմամբ  քննարկել և իրականացնել նաև այն խնդիրներն ու նախագծերը, որոնց լուծման համար տվյալ ժամանակահատվածում անհրաժեշտություն է առաջացել։

Համայնքի ո՞ր բնակավայրերն են համարվում ԶՊՄԿ-ի ազդակիր: Արդյո՞ք ազդակիր  բնակավայրերը, որոնց մեծ մասը սահմանամերձի կարգավիճակ ունի, իրենց առավել հուզող հոգսերով ներառվել են հուշագրի մեջ:

- ԶՊՄԿ–ի ազդակիր բնակավայրեր են համարվում Սյունիքը, Աճանանը, Սևաքարը, Ըրկենանցը, Չափնին, Արծվանիկը և Կապան քաղաքը։ Հուշագիրը վերաբերում է Կապան համայնքին առհասարակ, բայց մենք համագործակցության շրջանակում առանձնակի դիտարկում ենք նաև ազդակիր բնակավայրերին վերաբերող խնդիրները։ Յուրաքանչյուր տարվա համար կոմբինատի հետ նախանշել ենք գործողությունների պլան, որտեղ ազդակիր բնակավայրերի խնդիրները տեղ են գտել ըստ առաջնահերթության։ Օրինակ, այս տարի արդեն իսկ մեկնարկել է Սզնակ, Դիցմայրի բնակավայրերում խմելու և ոռոգման ջրի, իսկ Սյունիք, Բարգուշատ բնակավայրերում միայն ոռոգման ջրի ապահովման ծրագիրը, որը գտնվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման փուլում։ Հույս ունենք, որ արդեն հաջորդ տարի ծրագիրը կյանքի կկոչվի, և համայնքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կապահովվեն շուրջօրյա անխափան ջրամատակարարմամբ։

- Կա մի հարց, որ տասնամյակներ ի վեր քննարկվել ու քննարկվում է... Սյունիքը դարեր շարունակ, նաև այսօր, հզոր է եղել իր գյուղական բնակավայրերով՝ հազարամյակների խորքից եկող:

Կապանի տարածաշրջանում հանքարդյունաբերական երկու խոշոր ընկերություն է գործում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր