Արտակարգ դեպք Երևանում. 6-րդ գլխավոր վարչության ծառայողները կալանավորների հիվանդանոցի աշխատակցուհու հեշտոցում հայտնաբերել են թմրամիջոց, նա ձերբակալվել է
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության Դատապարտյալների հիվանդանոցի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ենթասպա, 50-ամյա աշխատակցուհու նկատմամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Դատապարտկակլների հիվանդանոցի այդ աշխատակցուհուն խուզարկության են ենթարկել և նրա հեշտոցի մեջ հայտնաբերել են ներարկիչ, որի մեջ եղել է սև գույնի կասկածելի հեղուկ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: