Գործարարները՝ ՀՀԿ–ի վերարտադրության համար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին Արարատի մարզը միավորվել է մեկ ռեյտինգային ընտրատարածքում, որտեղ, «Փաստի» տեղեկություններով, ՀՀԿ կողմից առաջադրվելու է նաև «Ավշարի» կոնյակի և օղու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը: Մյուս գործարար պատգամավորների նման՝ Գրիգորյանը գործուղվելու է ՀՀԿ–ի վերարտադրությունն ապահովելու, սակայն համամասնական ցուցակում չի լինելու:
Այլ թեկնածուների անուններ ևս շրջանառվում են, սակայն վերջնական հստակեցում դեռևս չկա. մշտապես Արարատի մարզը իր ազդեցության գոտում պահող Հովիկ Աբրահամյանը դեռևս որոշում չի կայացրել այլ թեկնածուների մասով:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: