Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Politics

«Նոր Զովքի» դեմ իրականացվում է համակարգված արշավ. ընկերության հայտարարությունը

Հայաստանի երկրորդ ամենամեծ ծածկույթ ունեցող սուպերմարկետների ցանցն արդեն տևական ժամանակ է, ինչ ենթարկվում է համակարգված ուժային և վարչարարական ճնշումների, որն ուղեկցվում է անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտումներով, կալանքը անձանց դեմ որպես պատիժ կիրառելու և ընկերությանը նյութական և ոչ նյութական վնաս հասցնելու իրողությամբ։ Արդյունքում 1999թ հիմնված, մատչելի և որակյալ մթերքներով հայտնի սուպերմարկետների ցանցն իր 29 մասնաճյուղերով ու մոտ 1600 աշխատակիցներով հայտնվել է ճգնաժամային իրավիճակում: 

Վերլուծելով հանգամանքները, ծանոթանալով կալանավորման որոշմանը՝ «Նոր Զովք» ընկերության պաշտպանական խումբն այսօր հայտարությամբ արձանագրել է, որ դատարանները չեն ներկայացրել գեթ մեկ փաստական տվյալ, թե ինչու է անհրաժեշտ կալանավորել «Նոր Զովք»-ի ամբողջ ղեկավար կազմին ու զրկել ընկերությունը բնականոն գործունեությունը իրականացնելու՝ իր երաշխավորված իրավունքից: Ավելին, իրավապահ և հարկային մարմինները չեն ներկայացրել ողջամիտ բացատրություն այն մասին, թե ինչու են ծրագրերի և տվյալների պատճենահանման փոխարեն անպայմանորեն առգրավվում տեխնիկական բոլոր միջոցները՝ փաստացի զրկելով Ընկերությանը հաշվապահական հաշվառում վարելու, մատակարարների հանդեպ պարտավորությունները, վարկային, հարկային և այլ պարտավորությունները մարելու նպատակով դրամական փոխանցումները կատարելու և շուրջ 1600 ընտանիքների աշխատավարձերը հաշվարկելու և վճարելու հնարավորությունից: Այդ մասով վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդրություններն անարձագանք են մնացել:

«Ստանալով չորս մեղադրվող անձանց կալանավորման մասին որոշումները՝ տպավորություն է, որ բոլորը մեկ մարդու կողմից գրված տեքստեր են, որոնցում պարզապես ձևականորեն շարադրված են քննիչների կողմից ներկայացված ձևակերպումները։ Մեր կողմից դատարաններին են ներկայացվել հիմնավոր կասկածը հերքող մի շարք փաստական տվյալներ, որոնց ոչ միայն որևէ անդրադարձ չի կատարվել դատական ակտում, այլև դատարանի կողմից չեն վերլուծվել քննիչների կողմից ներկայացված տվյալները՝ հիմնավորելու, թե որքանով են դրանք բավարար առկա կասկածը հավաստելու համար։ Բացի այդ, դատարաններն ընդհանրապես չեն պատաճառաբանել, թե ինչու կիրառելի չեն կարող լինել այլ խափանման միջոցները, այդ թվում՝ գրավը, տնային կալանքը կամ նույնիսկ դրանց համակցությունը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու մեր մտահոգությունները գործի ուղղորդված բնույթի վերաբերյալ»,-ասել է պաշտպանական խմբի ղեկավար, փաստաբան Երեմ Սարգսյանը: 

Նա նաև նշել է, որ հարկ կա ընդգծելու` քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված տնային կալանքը փաստացի շատ քիչ է զիջում կալանքին, մինչդեռ դատարանն այս չորս դեպքերում էլ կիրառել է միջազգային ստանդարտով ծայրահեղ խափանման միջոցը` կալանքը:

Պաշտպանական խումբն անդրադարձել է նաև ՀՀ Վարչապետի կողմից կատարված հայտարարությանը` ընդգծելով, որ այն անխուսափելիորեն կաշկանդելու է իրավապահ համակարգին կատարելու օբյեկտիվ քննություն։  

«Այդ խոսքերը վկայում են, որ անգամ արտերկրում գտնվելու պարագայում վարչապետն  ավելի քան տեղյակ է գործի մանրամասնություններին։ Ամենաբարձր մակարդակում արվում են հայտրարություններ, որոնք «կանխորոշում են» գործի ելքը՝  իրավապահ համակարգին ստիպելով գործը քննել միայն այն ուղղությամբ, որը բխում է արդեն իսկ կատարված զեկուցումներից և դրանց հիման վրա ձևավորված կանխակալ դատողություններից։  Որքան էլ վարչապետն ասում է «չխախտելով անմեղության կանխավարկածը»՝ իր խոսքերն ամենաուղիղ իմաստով անմեղության կանխավարկածի խախտում են, քանի որ երկրի ղեկավարն անում է հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում մյուս կողմի դատողությունները և կանխորոշում կայացվող դատական ակտերի բովանդակությունը: 

Եթե այս ամենը դիտարկենք նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի կատարած հայտարարությունների համատեքստում, ապա պարզ է, որ գործ ունենք պետության կողմից բիզնեսի դեմ իրականացվող համակարգված արշավի հետ։ Այս ամենն ազդում է տնտեսական միջավայրի վրա, որտեղ տնտեսվարողը չունի իրական հնարավորություն իրավական գործընթացների շրջանակներում ապացուցել իր անմեղությունը և զուգահեռ աշխատել` վճարելով հարկեր և աշխատավարձեր»,-ասված է հայտարարությունում: 

Հիշեցնենք, որ ուժի ցուցադրմամբ, ակնհայտ ապօրինություններով և ընկերության գործունեությունը կաթվածահար անելու համակարգված փորձերը մեկնարկել են «Նոր Զովք» ընկերության հանդեպ դեռ հունվարի 24-ին սկսած մասնավոր անձանց կողմից խուլիգանական հարձակումների և դրա հետևանքով մեծ վնասներ հասցնելու միջադեպերից հետո: Այս հանգամանքների մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանությանը, կան այլ էական հանգամանքներ ևս, որոնք դեռևս կբացահայտվեն ընկերության ղեկավար կազմի և պաշտպանական խմբի կողմից շուտով: