Շրջափակման ընթացքում ծնված փոքրիկների խաչերը Երևանից հասան Ստեփանակերտ
Արցախցու կամքն անկոտրում է, և այն ավելի է ամրապնդվում, երբ նրանց կողքին են հոգատար ու հայրենասեր մարդիկ։
Այսօր՝ փետրվարի 14-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել Արցախում շրջափակման ընթացքում ծնված փոքրիկներին ազգային բարերար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ օրհնված խաչերի հանձնման արարողություն: