Արևային էներգիան օգնում է նաև ջրի պահպանմանը
Արևային էներգիայի՝ բնապահպանության վրա ունեցած դրական դերի մասին մենք բազմիցս նշել ենք։
Այն, որ ի տարբերություն արդյունահանվող վառելիքով ստացվող էլեկտրականության արևային էներգիան ոչ միայն էժան է, օգտակար, ավելի հեռանկարային, այլևս որևէ մեկի մոտ կասկած լինել չի կարող։
Այն նաև չափազանց հարմար է վտանգավոր արտանետումների դեմ պայքարում, քանի որ գրեթե զրոյական մակարդակի վտանգավոր նյութեր կարող է արտանետել արևային էներգիայի ստացման պարագայում։ Իսկ վերջերս էլ Բրազիլիայի Պոնտա Գրոսա համալսարանի և ԱՄՆ Լուիզիանայի համալսարանի մասնագետները արևային էներգիայի նոր և բավական ուշագրավ էֆեկտ են արձանագրել, պարզվել է, որ արևային վահանակների տեղադրումը լողացող էլեկտրակայանների վրա տարբեր ջրամբարներում նպաստում է այդ ջրամբարների ջրի ավելի պակաս ցնդմանը։
Փորձարկումներն իրականացվել են բրազիլիական Պարանա նահանգի Պասուանա ջրամբարում, որտեղ 130 կՎտ հզորությամբ արևային վահանակ են կիրառել։ 8,5 քկմ ջրամբարը միջինը 6,5 մ խորություն ունի, իսկ դրա ամբողջ ծավալը կազմում է 69,3 հազար քառակուսի հեկտոմետր։
Եվ 395 ֆոտոէլեկտրական մոդուլներով գրեթե 1200 քմ տարածքը ծածկել են արևային վահանակներով էլեկտրակայանով, ընդհուպ փորձել են պարզել, թե հատկապես արևային եղանակի պայմաններում, երբ տարբեր ջրամբարներից ջրի ցնդումը բավականին զգալի հետևանքներ կարող է ունենալ, մասնագետները կարողացել են արձանագրել, որ ջրի ցնդումը նվազել է 60,2 % արդյունավետությամբ։
Նրանք նաև հետազոտել են ֆոտոէլեկտրական համակարգերի տարբեր ազդեցություններ ջրի և ջրային մակերևույթի վրա և համապատասխան հոդված հրապարակել«Energise» գիտական հանդեսում։ Ուստի և բրազիլացի ու ամերիկացի գիտնականների հորդորը մեկն է՝ հնարավորինս շատ ջրային տարածքներում կարելի է կիրառել արևային էլեկտրակայաններ։
Նշենք, որ Հայաստանը ևս ունի բարձր լեռնային մեծ գոտիներ, հատկապես Սևանա լիճը, որտեղ հնարավոր են արևային կայանների տեղադրումը։ Թերևս մեր այս պնդումը դեռևս ժամանակավրեպ է և գրեթե այս պահին գրեթե անհնարին։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝«Սոլարոնը» և դեռևս վաղ է խոսել լուրջ ծավալների մասին։