Հայտնի են «Ոսկե ձայն» մրցույթի հաղթողները (լուսանկարներ)
Երևանյան շոգ ամառը չխանգարեց , որպիսի մարդիկ լիարժեք վայելեն " Ոսկե ձայն " մրցույթի մասնակիցների ելույթները :
Past.am-ի տեղեկությունների համաձայն, հուլիսի14-16-ը ընկած ժամանակահատվածում Պետական ֆիլարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի էր ունենում «Տենոր» ասոցիացիայի կազմակերպած մրցույթը :
Մրցութային օրերին հանձախմբի պատվարժան անդամները բոլորին գնահատեցին ըստ արժանվույն , իսկ լավագույնները ստացան հնարավորություն հանդիսատեսի առաջ նվագախմբի հետ ելույթով ներկայանալ :
Գալահամերգը ավելին էր , քան տոնական որևէ համերգ, քանի որ մրցանակները իրենց գրավիչ տեսքով արդեն իսկ փայլ ու շքեղություն էին տալիս տվյալ երեկոյին :
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ «Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանը , ով իր հատուկ շնորհակալությունը հայտնեց հանձնաժողովի անդամներին , ինչպես նաև տարբեր երկրներից Հայաստան ժամանած մասնակիցներին :
Բազմաժանր ուղղվածություն ունեցող մրցույթի նպատակն էր տարածել գրագետ երգեցողություն և արվեստի ուղի հարթել երիտասարդ կատարողների համար : Ի դեպ լավագույն մասնակիցները ոսկե , արծաթե , բրոնզե հուշամեդալներով պարգևատրվելուց հետո ստացան հրավերներ տարբեր երկրներում նմանատիպ մրցույթների ու փառատոնների մասնակցության համար :
Past.am-ը շնորհավորում է հաղթողներ Արման Նիկոլյանին , Հովհաննես Անդրեասյանին , Գոռ Թումանյանին , ազգությամբ վրացի Ալեքսանդր Սադունաշվիլիին :
«Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանի ջանասիրաբար կատարված աշխատանքը ունեցավ իր արդյունքները: Կարծում ենք նրա հաջորդ հաղթանակը կլինի սեպտեմբեր ամսին՝ Իսպանիայում , որտեղ Հայաստանը ներկայացնող երգչուհի Նինելա Մխիթարյանը ասոցիացիայի միջոցով կմասնակցի երաժշտական մրցույթի :
Առավել մանրամասն ֆոտոշարքում.