Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report
Politics

Արցախի նախկին պաշտոնյաներին «քսի» են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ

Արցախում պետնախարար Ռուբեն Վարդանյանի աշխատանքի արդյունավետությունն օրեցօր ավելանում է, ինչը վկայում է, որ նրա դեմ շուտով նոր և այլ լայնածավալ արշավ է սկսվելու, ընդ որում արցախյան որոշ շրջանակներ դրա համար արդեն իսկ նախադրյալներ ստեղծում են։

Նախկին պաշտոնյանները, որոնց իր նշանակումից հետո հեռացրել էր Ռուբեն Վարդանյանը, աստիճանաբար սկսում են հակաքարոզչություն իրականացնել Վարդանյանի դեմ՝ նրան հնարավոր բոլոր մեղքերի մեջ մեղադրելով։ Արցախի առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը, որը անցած տարվա նոյեմբերին է ազատվել իր պաշտոնից և ընդհանրապես չի էլ վերանշանակվել, ամիսներ շարունակ լուռ էր, որևէ ծպտուն չէր հանում, թերևս մտածում էր, որ պետնախարարը կարող է քրեական գործեր հարուցել իր դեմ։

Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի առողջապահական համակարգն առանձնապես էլ չի փայլել, իսկ խնդիրները բազմազան և բազմապիսի են եղել։ Այժմ, թերևս, որոշակի երաշխիքներ ստանալով, Հայրիյանը անցել է Ռուբեն Վարդանյանին վարքաբեկելու գործին։ Նա ֆեյսբուքում երկու գրառում է արել՝ առանց փաստերի, անհիմն և կեղծ մեղադրանքներ հասցեագրելով Ռուբեն Վարդանյանին, հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանը իր դեմքով փորձում է ոմանց իշխանությունը վերադարձնելու անթաքույց փորձեր անել։

«Հաշվի առնելով ներպետական կյանքի կայունության և անխռով լինելու կարևորությունը՝ մեր ժողովուրդը երկու տարի մեծահոգաբար հանդուրժել է նրանց ոչ նրա համար, որ առաջին իսկ հարմար պահին կրկին տեղի ունենա պետությունն այս օրերին հասցրած իշխանության վերադարձ»,- գրում է Հայրիյանը՝ չնշելով, թե ովքեր են այդ անձինք և ովքեր են ցանկանում վերադառնալ իշխանության։

Հաջորդ գրառումն արդեն շատ ավելի պաթետիկ և անլուրջ է. «Արցախցիներն արժանապատիվ մարդիկ են, մի խաղացեք նրանց զգացմունքներով»,- գրում է Արցախի առաողջապահություն նախկին նախարարը՝ հայտարարելով, թե Ռուբեն Վարդանյանը ռուսական ծրագիր չէ, որովհետև ռուսական ծրագիրը չէր կարող ուղղված լինել Արցախը կործանելուն։

Որևէ փաստ չներկայացնելով առաողջապահություն նախկին նախարարը գրում է, թե Ռուբեն Վարդանյանն արցախի դեմ է տրամադրում մնացյալ աշխարհին։ Թերևս չարժե ընդհանրապես անդրադառնալ Հայրյանին և նրա նման մյուս ձախողված պաշտոնյաների մեղադրանքներին, այդ մարդիկ հստակ ուղորդվում են որոշ շրջանակների կողմից և չի բացառվում, որ հենց նույն Արայիկ Հարությունյանի կողմից, Ռուբեն Վարդանյանի աշախատանքը վարկաբեկելու, նրան ստեղծված ծանր պայմաններում արցախցիների աչքում նսեմացնելու և պաշտոնազրկելու համար։

Մանե Գրիգորյան