Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
Socity

Ի՞նչն է այդչափ վրդովվեցրել բնապահպաններին

Օրերս past.am-ի մի հրապարակում արժանացել էր մի քանի բնապահպանների ու բնապահպանական ՀԿ-ների բուռն արձագանքին, որոնք կազմել էին ծավալով մեր հրապարակումը բազմիցս  գերազանցող մի պատասխան, որը հրապարակեցինք, քանզի մեզ համար մշտապես առաջնային է եղել ցանկացած հարցում բոլոր կողմերին իրենց կարծիքը ներկայացնելու հնարավորություն ընձեռելը:

Փորձենք հասկանալ, թե ինչն է այդչափ վրդովվեցրել նշյալ բնապահպաններին:

Հոդվածը վերաբերում էր նրանց՝ օրերս կազմակերպած ասուլիսին, որտեղ նրանք բողոքում էին, որ իրենց դեմ հանքարդյունաբերական կազմակերպությունները դատական հայցեր են ներկայացնում, իսկ սոցիալական մեդիայում էլ արշավ է սկսվել իրենց դեմ՝ մեղադրելով ադրբեջանցիների հետ նույնականացված օրակարգի մեջ։

Հոդվածում հիշատակել էինք, որ այդ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նրանց սուր հարցեր էին ուղղվել լսարանից, մասնավորապես՝ արդյո՞ք իրենց պատասխանատու զգում են այն բանում, որ ադրբեջանցի պսեվդո-ակտիվիստները օգտագործում են հայ բնապահպանների փաստարկները, արդյո՞ք համարում են, որ հանքարդյունաբերական ընկերությունները չպետք է դատարան դիմեն, եթե նրանց զրպարտում են, և եթե բնապահպանները  վստահ են իրենց ասածի մեջ, ինչո՞ւ չեն դատարանում պաշտպանում իրենց պնդումը։ Նկատեք՝ հարցերը մենք չենք բարձրացրել, դրանք հնչել են ասուլիսի ընթացքում, մենք միայն մեջբերել էինք այդ հարցադրումները:  

Ուզում ենք հատուկ հիշեցնել, որ «Փաստը» այն լրատվամիջոցներից է, որը բնապահպանական խնդիրները, հանքարդյունաբերության ոլորտի լրջագույն բացերը լայնորեն լուսաբանել է մշտապես։  Դա կվկայեն մի շարք բնապահպաններ, որոնց դիտարկումներն ու գնահատականները հաճախ են տեղ գտել «Փաստ» թերթում ու past.am կայքում: Ընդ որում, դա կարող են հաստատել հենց ասուլիսին մասնակցողներից առնվազն երկուսը:

Սակայն բնապահպաններին հարթակ տրամադրելը չի կապում որևէ լրատվամիջոցի ձեռքերը՝ ներկայացնել նաև այլ տեսակետներ: Այդուամենայնիվ, որպես պատասխանատու լրատվամիջոց , մշտապես փորձել ենք զերծ մնալ մերկապարանոց մեղադրանքներից։ Առավել ևս ցանկացած քննադատության ժամանակ ամեն ինչ անում ենք մի քանի անգամ ավելի ուշադիր լինելու ամեն բառի առումով: Բայց հիմա խոսքն այդ մասին չէ, այլ այն մասին, թե ինչու են նման ցավագին արձագանք տալիս բնապահպաններն իրենց ուղղված հարցադրումներին՝ դրանց պարզապես պատասխանելու և հետևություններ անելու փոխարեն։

 Օրերս տարածված հայտարարության մեջ բնապահպան ակտիվիստներն իրենք են ընդունում, որ իրենց պայքարը օգտագործվել է ադրբեջանցիների կողմից։ Դա նույնիսկ «գյուտ» չէ:  Համացանցում անվերջ նյութեր կարելի է գտնել այն մասին, թե ինչպես են հայկական հանքերը թունավորում ամբողջ տարածաշրջանի գետերն ու հողերը: Ընդ որում, այդ տեսակետների հեղինակները հենց մեր բնապահպաններն են: Մենք էլ կարող ենք հարց տալ՝ մի՞շտ են արդյոք այդ գնահատականները համապատասխանել իրականությանը, մի՞շտ են եղել հավաստի: Բայց դա արդեն մեր գնահատելիքը չէ:

Վրդովմունքի մյուս առիթը «զրպարտություն» բառն է։ Բայց ի՞նչն են  վիճարկում մեզ «Պատասխան» ուղարկողները։ Բոլորովին վերջերս ակտիվիստ Թեհիմնե Ենոքյանը բողոքում էր, որ դատարանն իր դեմ անարդար վճիռ է կայացրել՝ հաստատելով հանքարդյունաբերական ընկերության դեմ զրպարտության փաստը։ Հիմա էլ մեկ այլ ընկերություն է դիմել դատարան՝ նույն մեղադրանքով։ Թե ով ինչպես է գնահատում իրավական գործընթացը, այլ հարց է, բայց փաստը մնում է փաստ, որ կա դատարանի վճիռ, ինչին մենք անդրադարձել ենք։ Ուրեմն, ի՞նչ  է վրդովեցրել բնապահպաններին։

Մի խոսքով, մեզ համար առնվազն տարօրինակ էր այսպիսի բուռն արձագանքը: Կարելի է, իհարկե, դրա պատճառների, առկա անհանգստությունների մասին հետևություններ անել, բայց զերծ կմնանք դրանից, դա մեր ոճը չէ: Մեր լրատվամիջոցը միշտ է շարունակելու բոլոր կողմերին հարթակ տրամադրելու, բոլորին իրենց կարծիքը ներկայացնելու հնարավորություն տալու քաղաքականությունը: Ուղղակի երևի թե արժե, որ առկա վիճակում բոլոր «կողմերը» պաուզա վերցնեն և վերանայեն սեփական մարտավարությունը։ Այլապես բնապահպանությանը տրվում է զրո օգուտ, իսկ վնասները կարող են շատ մեծ լինել։