Բժիշկներն ապշել էին, տեսնելով, թե ինչ են հանել այս մարմնավաճառ կնոջ մաշկի տակից (լուսանկարներ)
Բոսթոնի կլինիկաներից մեկում բացառիկ դեպք է գրանցվել։ Հիվանդանոց էր դիմել մի կին, ով ցույց էր տվել փոքր սպի և ասել, որ այնտեղ տեղադրված է լրտեսական հետևող սարք։
Բժիշները կարծում էին, որ դա ուղղակի հնարավոր չէ և լուրջ չէին վերաբերվում կնոջ պնդումներին։ Սակայն ռենտգեն հետազոտությունն ապացուցեց հակառակը։
Նրա մաշկի տակից դուրս բերեցին RFID-Chip կոչվող սարքը։ Այդ սարքից հաճախ օգտվում են ընտանի կենդանի պահող մարդիկ, որոնք վախենում են, որ կենդանին կարող է կորչել։
Պարզվել է, որ կինը թեթևաբարո է։ Նրան անբարոյականությամբ զբաղվել ստիպում է ընկերը, և որպեսզի հետևի կնոջը նրա տեղաշարժը, տեղադրել է այդ սարքը։
Կինը վախեցել է դիմել ոստիկանություն, քանի որ նրա ընկերը վերահսկել է յուրաքանչյուր քայլը։ Իսկ երբ կինը հիվանդացել է, ընկերը թույլատրել է, որպեսզի նա գնա հիվանդանոց։ Բժիշկներն այդ մասին անմիջապես տեղեկացրել են ոստիկանության աշխատակիցներին։ Տղամարդն ազատազրկված է։