Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Culture

Կայացավ Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` 2016 թվականին նոր ձևավորմամբ վերահրատարակված «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկվել է «Նարեկացի» արվեստի միության կողմից 2014 թվականին: Այս մասին հայտնում են «Նարեկացի» արվեստի միություն լրատվության և PR բաժնից:

Երեկոն տերունական աղոթքով մեկնարկեց Սկանդինավիայի հոգևոր հովիվ տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը։

-«Նարեկացի» արվեստի միությունը երկար տարիներ համագործակցել է Տիգրան Մանսուրյանի հետ, և հույս ունենք` դեռ շատ երկար տարիներ կհամագործակցի։

Այս ձայնասկավառակի ստեղծման գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ պարոն Մլքեյանը մի օր ասաց, որ Տիգրան Մանսուրյանը երաժշտություններ ունի՝ գրված հայ մեծանուն գրողների բանաստեղծությունների համար։ Մենք իսկույն առաջարկեցինք ձայնագրել այն, և մաեստրոյի առաջարկով այն ձայնագրվեց Սաղմոսավանքում։ Եվ ահա այսօր այն վերահրատարակվել է նոր ձևավորմամբ…

Մեր միությունը շատ պատվոգրեր և շնորհակալագրեր է ստացել, բայց մեզ համար ամենակարևորը մաեստրոյի տված կոչումն է։ Նա տարիներ առաջ ասել է. ««Նարեկացի» արվեստի միությունը հոգևոր տուն է»։ Շնորհակալ ենք Ձեր ներկայության և ամեն ինչի համար…, - բացման խոսքում նշեց միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը։

Երեկոյի ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես եկան ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանը (նվագակցող՝ Շուշան Հակոբյան)։

Միջոցառմանն իրենց ողջույնի խոսքն ուղղեցին ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը, երաժշտագետ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը, ով հիշեց և ներկայացրեց «Խմբերգեր» հրատարակության ձայնագրման աշխատանքները՝ շնորհակալություն հայտնելով նման հնարավորության համար ։

-Հուզվելու պահերն այնքան շատ էին… Այս մարգարտաշատ խոսքերը, գեղեցիկ վերլուծականները, անցյալը հիշելը, բոլոր հնչած խոսքերն ինձ հուզեցին։ Շնորհակալ եմ «Նարեկացի» արվեստի միությանը և Նարեկ Հարությունյանին, որ աշխատում են այսքան հետևողական և մշտապես փնտրտուքների մեջ են՝ ինչպես ավելի լավ անել, ինչպես բարձր որակ ապահովել։ Այս աշխատանքը շատ բարեխղճորեն է արված, որն, անշուշտ, մեծ հարգանքի է արժանի,- իր խոսքում նշեց Տիգրան Մանսուրյանը։

Միջոցառման վերջում միությունը անակնկալ նվեր էր պատրաստել մաեստրոյին իր իսկ դիմանկարի տեսքով, որի վրա գրված էր կոմպոզիտորի` առավել հաճախ օգտագործվող բառակապակցությունը՝ «խորին ակնածանքով»:

Նվերի հանձնման արարողությունից հետո ներկաները հնարավորություն ունեցան ստանալու Տիգրան Մանսուրյանի ստորագրությամբ ձայնասկավառակ։

Երեկոյին ներկա էին մշակույթի վաստակաշատ գործիչներ և երաժշտասեր մարդիկ:

Նշենք, որ Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակը թողարկվել է 2014 թվականին «Նարեկացի» արվեստի միության կողմից:

Այն վերահրատարակվել է 2016 թվականին նոր ձևավորմամբ, որը պարունակում է տեղեկատվական գրքույկ, որի մեջ ներառված է նաև բոլոր ներկայացված խմբերգերի բանաստեղծությունները:

Այս ժողովածուի մեջ ընդգրկված խմբերգերը բազմիցս հնչել, սակայն ձայնասկավառակի տեսքով ներկայացվել են առաջին անգամ:

Ստեղծագործությունները, գրված լինելով 1969-2010 թվականներն ընդգրկող լայն ժամանակահատվածում, ներկայացնում են Մանսուրյանի երաժշտական մտածողության տարբեր փուլերը հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունների միջոցով:

Խմբերգերը կատարում է Հայաստանի կամերային երգչախումբը, որը ստեղծվել է 2000 թվականի հոկտեմբերին «Վաչե և Թամար Մանուկյան» բարեգործական միության հովանավորությամբ:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր է ընտրվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացու» մեդալակիր Ռոբերտ Մլքեյանը: