Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report
Politics

Լրջանալու պահը 2

Համացանցում հաճախ կարելի է հանդիպել տարբեր բնույթի, տարբեր որակի մեկնաբանությունների՝ կապված այս կամ այն գործչի, նրա գործունեության, հայտարարությունների հետ։ Նորմալ է։
 
Նորմալ է նաև այդ մեկնաբանությունների երբեմն ծայրահեղ, երբեմն անհեթեթ բնույթը․ ի վերջո, համացանցը խառնիճաղանջ տեսակետների հսկայական կույտ է, գեղի բեսեդկա, որտեղ տեսականորեն կարող է հնչել յուրաքանչյուր միտք։
 
Նորմալ չէ, երբ այդ համացանցային թրենդներին տուրք են տալիս մտավորական մարդիկ, ովքեր պետք է գեներացնեն հնարավորինս սթափ մտքեր, փորձեն առաջնորդել հանրային խայտաբղետ միտքը՝ առավել սթափ հուշումներով, առավել օպտիմալ լուծումներով։
 
Կարդացի Արմեն Այվազյանի գրառումը։ «Ռուբեն Վարդանյանը հայտարարում է, թե իբր արցախցիները երբեք չէին համաձայնվի, որ Արցախը դառնար Հայաստանի մարզ։ Կարելի է միայն երևակայել, թե որքան խորթ է եղել այս հարմարվողական («կոնֆորմիստ») դրածո գործչի համար 1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժումը, որի գերագույն նպատակը հենց մայր Հայաստանի հետ Արցախի ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆ ԷՐ՝ «ՄԻԱՑՈՒՄԸ»։ Հանուն դրա են իրենց կյանքը զոհել հազարավոր հայեր, ներառյալ ու նախևառաջ արցախցիները»,- գրում է Այվազյանը։
 
Իրականում որն է Վարդանյանի հայտարարության էությունը․ ունենք փաստացի անկախ Արցախ, պետք է պայքարենք դրա միջազգայնորեն ճանաչման ու ամրագրման համար։ Ինչպե"ս են պատկերացնում հարգարժան Այվազյանը և նրա տեսակետը կիսող մարդիկ՝ տասնամյակներ տևող Արցախի հարցի լուծման պրոցեսները շպրտել մի կողմ և սկսել երկու հայկական պետությունների միավորման գործընթաց։ Ի վերջո, հայ ժողովրդին անգամ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման տկար փորձերը չեն ներվում, ինչ մնաց՝ Հայաստանի հետ միավորման անհեռատես հայտարարությունները։
 
Մենք մեկ անգամ արդեն «ճաշակեցինք» նմանատիպ էժանագին պոպուլիզմի դառը պտուղները։ Մի պոպուլիստ առաջնորդի՝ Ստեփանակերտում արված «Արցախը Հայաստան է և վերջ» ամբոխահաճո ճիչը հայ ժողովրդին արժեցավ նոր, արյունալի պատերազմ և հազարավոր զոհեր։ Կրկի'ն պատերազմ ենք ուզում ստանալ․ չեմ կարծում։ Հայ ժողովուրդը պատրաստ չէ կրկին նման բարձր գին վճարել իր առաջնորդների աmբոխահաճո, միջազգային դիվանագիտության տեսակետից տհաս հայտարարությունների պատճառով։
Երազանքները երբեմն իրականանալու հատկություններ ունեն։ Բայց դրանց հասնելու ճանապարհին մի փոքր իրատեսությունը չէր խանգարի։ Որպեսզի կրկին չբախվենք Չեռնոմիրդինի հայտնի ֆրազային՝  ուզում էինք անել լավ, ստացվեց՝ ինչպես միշտ։
 
Լրջանալու պահն է, ի վերջո։ Եթե մտավորականները կամ այդպիսի համարում ունեցող մարդիկ նման կերպ են պատկերացնում մեր ազգային շահերի ձևակերպումը, ի"նչ պետք է ակնկալել հանրային լայն զանգվածներից։
 
Մխիթար Շահնազարյան