Մադաթյանը մանդատը ստանալու օրվա դրությամբ ունեցել է 4 հողամաս ու 30 միլիոն դրամ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ նորընտիր պատգամավոր Հրանտ Մադաթյանը վերջերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա թվով հինգ անշարժ գույք ունի, որից չորսը հողամաս է, մեկն է՝լ առանձնատուն: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա նաև բաժնեմաս է ունեցել երկու տարբեր ընկերություններում՝ 50 հազարական դրամի չափով:
Բանկային հաշիվների վրա գտնվող գումարները կազմել են 30 միլիոն դրամ, իսկ տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները՝ 460 հազար դրամ և ստացվել շահաբաժնից:
Հրանտ Մադաթյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա իր հիմնական բարձրագույն կրթությունը հեռակա կարգով է ստացել՝ սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետում: Պատգամավոր է եղել նաև 2007–2012 թթ.:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում