Դոլարն ու եվրոն թանկացել են. տարադրամի փոխարժեքն այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.26 դրամ` նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.14 դրամով։
Rate.am կայքից տեղեկանում ենք, որ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 398 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 402 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 398 դրամ է, վաճառքը՝ 402 դրամ։
Եվրոն ևս արժևորվել է։ Մասնավորապես, այսօր բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.47 դրամ (թանկացել է 2.41 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`403 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 6.07 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.50 դրամ։