Երևանում ավտոբուս է վթարվել. կա վիրավոր
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում Բաբաջանյան փողոցում բախվել են Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան և թիվ 41 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի քաղաքային ավտոբուսը, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai Sonata-ի վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, իսկ ավտոբուսը սպասարկում է թիվ 41 երթուղին, և այն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժին պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։