Էմմա Ծառուկյանը՝ տարվա լավագույն ակնաբույժ, «Նոյ» կոմբինատը՝ լավագույն արտադրող և առաջատար
Հանրության բարձր գնահատականին արժանացած գործիչներն ու կազմակերպությունները «Պառլամենտ»-ի ուշադրության կենտրոնում են: Հեղինակավոր ամսագիրը , հիմնվելով հասարակական կարծիքի վրա, այս տարի ևս ներկայացրել է տարբեր ոլորտների առաջատար մասնագետների ու ընկերություններին: Տարվա լավագույն ակնաբույժ է ճանաչվել Էմմա Ծառուկյանը, իսկ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատն արժանացել է «Տարվա լավագույն արտադրող» և «ոլորտի առաջատար» պատվոգրերին: