Արկադի Համբարձումյանին կես միլիարդից ավելի դրամ են նվիրել, գրեթե նույնքան էլ՝ նա պարտքով է տվել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի պատգամավոր վերընտրված Արկադի Համբարձումյանը մանդատը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 594 միլիոն 303 հազար 540 դրամ փոխառություններ: Այս մասին տեղեկանում ենք Համբարձումյանի՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Բացի այս փոխառություններից պատգամավորը հայտարարագրել է նաև յոթ միավոր անշարժ գույք, որից չորսը հողամաս, երկուսը` առանձնատուն, մեկն էլ՝ հասարակական նշանակության շինություն: Որպես շարժական գույք է նշվել «LEXUS LX 5.7 GAS» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցները կազմել են 157 միլիոն 950 հազար դրամ, իսկ տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները՝ 542 միլիոն 83 հազար դրամ, որից 540 միլիոն դրամը նվիրատվություն է, մնացածն աշխատավարձ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում