Բեքարյանը պարտքով է տվել 5 միլիոն 755 հազար դրամ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Պատգամավորը անշարժ գույքից հայտարարագրել է միայն մեկ բնակարան, իսկ շարժական՝ ոչինչ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 35 հազար 700 դրամ արժողությամբ բաժնեմաս, 3 միլիոն 42 հազար և 2 միլիոն 713 հազար դրամ փոխառություններ:
Բեքարյանի բանկային հաշիվների վրա էլ առկա է 3 միլիոն 50 հազար դրամ, իսկ տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրը՝ 2017 թ. մայիսի 18–ը, ունեցել է 1 միլիոն 910 հազար դրամի եկամուտ, որը նա ստացել է աշխատավարձից:
Նշենք, որ Բեքարյանը ոչ հեռավոր անցյալում զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի խորհրդականի պաշտոնը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում