Ռուսաստանի Դաշնությունում վթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ. Mercedes Vito-ն գլխիվայր շրջվել է. կա 3 վիրավոր (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com -ի տեղեկություններով՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:
Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Անապա ավտոճանապարհին Mercedes Vito մակնիշի 34 FZ 906 համարանիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների՝ ՌԴ տարածքում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում գլխիվայր շրջվել է:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նեվիննոմինսկի հիվանդանոց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: