Հայաստանի դեմ ագրեսիայի արդյունքում ադրբեջանական կողմի կորուստների թիվն ավելացել է
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացել է, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Յուսիֆ Գուրբանովը գտնվում էր ՊՆ գլխավոր կլինիկական հոսպիտալում։ Չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Հայտնի է, որ Գուրբանովը ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակից է եղել»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր 79 զոհի և 282 վիրավորի մասին։