Նարեկը վիրավորվել է, «ՈՒՐԱԼ»-ով փորձել են տեղափոխել հոսպիտալ, բայց արկն ընկել է ավտոմեքենայի վրա
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է 18-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Հայրապետյանը։
Նարեկը երեք ամիս էր առաջ էր զորակոչվել բանակ, ծառայում էր Կապանում, հրետանավոր էր։
«Նարեկը շատ էր սպասում ծառայությանը, սիրում էր զինվորականի կյանքը։ Մինչեւ ծառայության մեկնելը հաճախ այցելում էր «Եռաբլուր», ասում էր՝ գնում եմ տղաներին տեսնելու»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Նարեկ Հայրապետյանի հայրը՝ Արման Հայրապետյանը։
Նարեկը Երեւանից էր, ընտանիքի միակ որդին, ուներ ավագ քույր։ Հայրն աշխատում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում, մայրը տնային տնտեսուհի է։
Նարեկը սեպտեմբերի 13-ին վերջին անգամ կապվել է ծնողների հետ՝ վստահեցնելով, որ իր հետ ամեն բան կարգին է, անհանգստանալու կարիք չկա։
«Նարեկը զոհվել է դրանից ժամեր անց։ Իր ընկերների փոխանցմամբ՝ ինքը մարտի ժամանակ վիրավորվել է, «ՈՒՐԱԼ»-ով փորձել են տեղափոխել հոսպիտալ, բայց արկն ընկել է ավտոմեքենայի վրա։ Կոնկրետ չգիտեմ՝ քանի մարդ է եղել ավտոմեքենայում, բայց բոլորը զոհվել են»,- ասաց Նարեկի հայրը։
Նարեկ Հայրապետյանը հուղարկավորվել է նախօրեին՝ սեպտեմբերի 16-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։