Եթե անվտանգության գինը մեր հեռանալն է, թող բաց ասեն, հենց հիմա հեռանանք. Սիմոնյանը` ՌԴ իշխանությունների մասին
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Սա աղջիկ ուզելու խոսակցություն չի, որ մեկը մեկին սիրում է կամ չի սիրում։ Եթե անվտանգության գինը մեր հեռանալն է, թող բաց ասեն, հենց հիմա հեռանանք։
Առաջին ալիքի՝ «Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի» ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հաղորդավարի մեջբերմանը, թե ընդդիմությունն ասում է, որ Պուտինը չի սիրում ձեզ, սիրում է Քոչարյանին։
«Արդյո՞ք Ռուսաստանը շահեր ունի այստեղ, թե չունի։ Լավ, վարչապետին չեն սիրում, Քոչարյանին են սիրում կամ Սերժ Սարգսյանին են սիրում։ Բա իրենց շահերը։ Եթե անվտանգության գինը մեր հեռանալն է, թող բաց ասեն, հենց հիմա հեռանանք։ Դա կեղծ, հնարած բան է։ Մենք իշխանություն ենք, որ Բրյուսելից, Մոսկվայից, Վաշինգտոնից դաբռո ստանալու չունենք։ Մեր դաբռոն ՀՀ ժողովուրդն է»,-նշել է Սիմոնյանը։
Նա նաև նշել է, որ ՌԴ-ից ակնկալում է շատ ավելի շոշափելի քայլեր:
«Մենք մեր ռուս գործընկերներից եւս ակնկալում ենք շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե հայտարարությունների կամ կցկտուր, կիսատ խոսքերի մակարդակով։ Ես զարմացած եմ եւ իմ անհամաձայնությունն եմ հայտնում, որ իրենց Հանրային հեռուսաընկերությունը ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ հնչում են սադրիչ հայտարարություններ ՀՀ ղեկավարության հանդեպ։ Մենք անկեղծ չենք հասկանում՝ ինչ մարտավարություն է դա եւ ինչի համար։ Կարո՞ղ է դա անճարությունից է, չգիտեմ»,-ասել է Սիմոնյանը։