«Հերոսի մահով ընկավ». 23-ամյա Գոռ Ասատրյանը 6 զինվորի հետ կռվել է հակառակորդի 50 հոգանոց խմբի դեմ. News.am
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետեւանքով Վարդենիսում տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկում սեպտեմբերի 14-ին զոհվել է լեյտենանտ Գոռ Ասատրյանը։
Գոռ Ասատրյանը Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղից էր, ուներ մեկ եղբայր եւ մեկ քույր։
Լճավանի գյուղապետ Լյովա Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ 23-ամյա Գոռը տան ավագ զավակն էր։
Գոռի եղբայրը ծառայում է Սիսիանում, ռազմական գործողությունների ժամանակ նա էլ Սիսիանում է կռվել։
Գոռ Ասատրյանը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, նշանակվել էր Քարվաճառում վաշտի հրամանատար, մասնակցել է 44-օրյա պատերազմին։
«Իր վաշտի 6 զինվորի հետ մարտնչել է հակառակորդի 50 հոգանոց խմբի դեմ։ Հերոսական պայքար է մղել, հերոսի մահով ընկել։ Ժպիտը դեմքին, բարի, լավ անձնավորություն էր։ Շատ բան է արել բանակի համար, հայրենիքի իսկական զինվոր էր»,- պատմեց Լյովա Գեւորգյանը։