Ղարաբաղում հրադադարի խախտում ՌԴ պատասխանատվության գոտում չի արձանագրվել. ՌԴ ՊՆ
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ օրվա ընթացքում չեն արձանագրվել, ասվում է ՌԴ ՊՆ ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։
Նշվում է, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
«Մարդակերտի եւ Մարտունու շրջաններում երկու երթուղիներով պարեկություն է իրականացվել։ Ուղեկցվել է ԱՀ 4 ավտոշարասյուն՝ առաջինը Կուբաթլի-Լաչին երթուղիով, եւ՝ ետ, երկրորդը Շուշի-Լաչին երթուղու վրա, եւ՝ հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։