Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
2018 թ․ «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը շատ արագ հրաժարվեց իր կարգախոսներից ու խոստումներից, որոնք առավելապես ուղեկցվում էին սիրո և հանդուրժողականության կոչերով։
Նա հրաժարվեց ընդդիմադիր ժամանակ այդ օրերի իշխանություններից ունեցած իր պահանջներից՝ կարմիր գծերի, արագաչափերի չեղարկումից մինչև այլ հանրային դժգոհության առարկա դարձած խնդիրներ։
Վարչապետ Փաշինյանը հրաժարվեց իրապես ժողովրդի իշխանություն հաստատելուց, Արցախի հարցում միայնակ ու թաքուն որոշումներ չկայացնելու խոստումից։
Ավելի՛ն, նա հրաժարվեց Արցախի հիմնախնդրից ու արցախահայության համար՝ որպես Հայաստանի ղեկավար անվտանգության միակ ու հուսալի երաշխավոր լինելուց։
Երեկ ու այսօր էլ շարունակում է հրաժարվել իր իսկ արտաբերած խոսքերից․ նախօրեին ԱԺ-ում հայտարարեց, որ ստորագրելու է այնպիսի փաստաթուղթ, որը կերաշխավորի 28,000 քմ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը՝ նույնիսկ եթե իրեն հայհոյի կամ դավաճան համարի ժողովուրդը։
Բայց օրավարտին, Փաշինյանը հրաժարվեց նաև այս խոսքերից (տեսնելով խորհրդարանի դիմաց հավաքված բազմաթիվ մարդկանց արդարացի բողոքն ու ընդվզումը), ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասելով, որ ինքը ոչ մի փաստաթուղթ էլ չի պատրաստվում ստորագրել։
Հրաժարումների մեծ վարպետին մնում է մի վերջին շանս՝ հրաժարվել իր արատավոր սովորույթից ու հրաժարական տալ երկրի վարչապետի պաշտոնից։ Վերջին քայլը, ըստ էության, ավելի օգտակար, հիշվող ու հայանպաստ կլինի․․․
Արա Ալոյան