Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
World

Ադամ Շիֆը Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւ է ներկայացրել

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Կոնգրեսական Ադամ Շիֆը Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւ է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ։

«Ադրբեջանը պետք է դադարեցնի հարձակումները եւ ահաբեկի անմեղ հայ քաղաքացիներին, Իսկ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է անվերապահորեն դատապարտեն Ադրբեջանի գործողությունները։

Այսօր Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահները բանաձեւ են ներկայացրել բարձրագոչ ուղերձով՝ «Այլեւս ԱՄՆ-ի ոչ մի աջակցություն Ադրբեջանին։ Նա պետք է վճարի իր ագրեսիայի համար»»,- գրել է Շիֆը Twitter-ում։

«Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի մահաբեր հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանական բռնության այս բացահայտ էսկալացիան ցույց է տալիս, թե որքան լկտի է դառնում Ալիեւի ռեժիմը, երբ նրա չպատճառաբանված ագրեսիային միջազգային հանրությունը խուլ լռությամբ եւ կեղծ երկիմաստություններով է պատասխանում, ինչը թույլ է տալիս Ադրբեջանին շարունակել եւ ընդլայնել իր հարձակումները:

Կոչ ենք անում Բայդենի վարչակազմին եւ Պետդեպարտամենտին միանշանակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ անհապաղ դադարեցնել ցանկացած օգնություն Ալիեւի ռեժիմին։ Եվ մենք ամուր կանգնած ենք Հայաստանի եւ Արցախի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց տարածքային ամբողջականությանը եւ խաղաղության ու ազատության իրավունքին»,- ասվում է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Ֆրենկ Փալոնեի, Գաս Մ. Բիլիրակիսի, Ջեկի Սփեյերի եւ Դեւիդ Գ. Վալադաոյի հայտարարության մեջ:

Նշվում է, որ չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվող եւ լավ փաստագրված հարձակողական ուժի կիրառմանը, Պետդեպարտամենտը շարունակում է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ հրաժարվելով «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածից:

Ներկայացված բանաձեւը մասնավորապես՝

դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից իրականացված չպատճառաբանված ռազմական հարձակումը եւ կոչ է անում անհապաղ եւ անվերապահորեն դադարեցնել կրակը,

նախագահ Բայդենին կոչ է անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն՝ համաձայն «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի, եւ նախագահ Ալիեւի վարչակազմին հասկացնել, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա հետագա հարձակումները կհանգեցնեն պատժամիջոցների կամ այլ միջոցների,

հաստատում է Միացյալ Նահանգների վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ վճռական հակազդեցությունը միջազգային օրենքների եւ նորմերի կոպտագույն խախտումով Ադրբեջանի ռազմական ագրեսիային,

Ինչպես նաեւ՝

աջակցում է մարդասիրական օգնության ամերիկյան եւ միջազգային ծրագրերին՝ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հրատապ կարիքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հոգալու համար։